💰Նոր դրամաշնորհի կանչ. INEDNET Innovation Youth Fund
- INEDNET correspondent
- 14 minutes ago
- 3 min read
Ունե՞ս գաղափար, որը միշտ ցանկացել ես իրականացնել, բայց երբեք չի տեղավորվել որևէ դրամաշնորհային կամ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում։
Միգո՞ւցե այն չափազանց նորարարական էր։
Միգո՞ւցե դեռ ամբողջությամբ մշակված չէր։
Կամ պարզապես համայնքի կամ դրամաշնորհի պահանջները չէին համապատասխանում քո գաղափարին։
Շատ մեծ փոփոխություններ սկսվել են մեկ փոքր փորձարկումից։
INEDNET Innovation Youth Fund-ը ստեղծվել է հենց այդ առաջին քայլի համար։

Մենք չենք փնտրում կատարյալ նախագծեր, փոխարենը փնտրում ենք համարձակ գաղափարներ, մարդկանց, ովքեր պատրաստ են փորձել, սխալվել, սովորել, ու ստեղծել, ունենալ իրական ազդեցություն։
Եթե հավատում ես, որ քո գաղափարը կարող է լուծել որևէ խնդիր, ստեղծել նոր հնարավորություն, զարգացնել համայնքը կամ բերել նորարարություն, ապա մենք պատրաստ ենք հավատալ դրա առաջին քայլին քեզ հետ միասին։
Այս ֆոնդը սովորական դրամաշնորհ չէ։ Այն Seed Fund է՝ գաղափարների առաջին փորձարկման, ստեղծարարության, նորարարության և ազդեցության համար։
Եթե ունես գաղափար, որը ցանկանում ես փորձարկել, ստեղծել առաջին արդյունքները և հասկանալ՝ արդյո՞ք այն կարող է դառնալ մեծ նախագիծ, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Այս փուլում INEDNET-ը կֆինանսավորի 5 նորարարական գաղափար, որոնցից յուրաքանչյուրը կստանա մինչև 1,000 ԱՄՆ դոլար (մոտ 360,000 ՀՀ դրամ)՝ գաղափարի փորձարկման և իրականացման համար։
🎯 Ֆոնդի նպատակը
INEDNET Innovation Youth Fund-ի նպատակն է աջակցել երիտասարդներին, թիմերին և համայնքային նախաձեռնություններին՝
փորձարկելու նորարարական գաղափարներ,
ստեղծելու նոր լուծումներ իրական խնդիրների համար,
մշակելու նոր ծառայություններ, գործիքներ, մեթոդներ և նախաձեռնություններ,
խթանելու սոցիալական նորարարությունը,
զարգացնելու գաղափարներ, որոնք հետագայում կարող են վերածվել ավելի լայնածավալ ծրագրերի կամ ստանալ հետագա ֆինանսավորում։
Մենք ֆինանսավորում ենք գաղափարի առաջին քայլը, ոչ թե արդեն կայացած նախագծի հերթական փուլը։
💰 Ֆինանսավորման մասին
Ընդհանուր ֆոնդը կազմում է 5,000 ԱՄՆ դոլար (մոտ 1,800,000 ՀՀ դրամ) Կֆինանսավորվեն մինչև 5 գաղափար։
Յուրաքանչյուր ընտրված նախաձեռնություն կարող է ստանալ մինչև 1,000 ԱՄՆ դոլար (մոտ 360,000 ՀՀ դրամ)։
Բացի ֆինանսական աջակցությունից, հաղթողները կստանան նաև.
մենթորական աջակցություն,
INEDNET-ի մասնագիտական ռեսուրսների և նեթվորքի հասանելիություն,
փորձագիտական խորհրդատվություն,
մեդիա լուսաբանում,
ծրագրի ավարտին մասնակցություն երիտասարդական ֆորումին՝ ներկայացնելով արդյունքները։
🌍 Ո՞ր գաղափարներն են առաջնահերթ
Դիմել կարելի է ցանկացած թեմայով նորարարական գաղափարով, սակայն առաջնահերթությունը կտրվի այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են՝
1️⃣ Երիտասարդների մասնակցությանը
համայնքային մասնակցություն,
երիտասարդների ներգրավվածություն,
մասնակցային ժողովրդավարություն,
Մասնակցային բյուջետավորում,
քաղաքացիական ակտիվիզմ։
2️⃣ Մեդիա և տեղեկատվական գրագիտություն
մեդիա կրթություն,
փաստերի ստուգում (Fact-checking),
ապատեղեկատվության դեմ պայքար,
Մեդիայում ներառականության տարածում
երիտասարդների տեղեկատվական դիմակայունության բարձրացում։
3️⃣ Շրջակա միջավայր
բնապահպանություն,
կայուն զարգացում,
կլիմայական փոփոխություններ,
կանաչ լուծումներ,
վերամշակում,
բնապահպանական կրթություն։
4️⃣ Երիտասարդների առողջություն
հոգեկան առողջություն,
ֆիզիկական առողջություն,
առողջ ապրելակերպ,
բարեկեցություն,
կանխարգելիչ նախաձեռնություններ։
👥 Ովքե՞ր կարող են դիմել
Դիմել կարող են.
անհատ երիտասարդներ,
ոչ ֆորմալ երիտասարդական խմբեր,
համայնքային նախաձեռնություններ,
հասարակական կազմակերպություններ,
ակտիվ քաղաքացիներ։
🚫 Ինչը չենք ֆինանսավորում
Ֆինանսավորում չեն ստանա.
արդեն ավարտված ծրագրերը,
արդեն իրականացվող նախագծերը,
արդեն այլ դրամաշնորհային ծրագրով ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորված նախաձեռնությունները,
մասնակցային բյուջետավորման միջոցով արդեն ֆինանսավորում ստացած նախագծերը,
քաղաքական կամ կուսակցական գործունեությունը,
կրոնական գործունեությունը,
միայն սարքավորումների գնման կամ վերանորոգման վրա հիմնված գաղափարները,
առևտրային գործունեությունը, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է,
անհատական կրթաթոշակները կամ ուսման վարձի փոխհատուցումը։
📌 Եթե Ձեր գաղափարը նախկինում ներկայացվել է որևէ դրամաշնորհային ծրագրի կամ մասնակցային բյուջետավորման, սակայն չի ստացել ֆինանսավորում, դեռ կարող եք ներկայացնել, սակայն բնականաբար բարելավված տարբերակով։
📊 Գնահատման չափանիշներ
Չափանիշ | Միավոր |
Նորարարություն | 20 |
Լուծվող խնդրի կարևորություն | 20 |
Իրագործելիություն | 20 |
Սոցիալական ազդեցություն | 20 |
Բյուջեի հիմնավորվածություն | 10 |
Թիմի մոտիվացիա | 10 |
Ընդամենը՝ 100 միավոր
📅 Ընտրության փուլերը
Հայտերի ընդունում։
Վարչական համապատասխանության ստուգում։
Անկախ գնահատում։
Հարցազրույց կամ Pitch (անհրաժեշտության դեպքում)։
Հաղթողների հայտարարում։
Պայմանագրի կնքում։
Ծրագրերի իրականացում։
Ֆորում և արդյունքների ներկայացում։
🌱 Ինչո՞ւ հենց Innovation կամ Seed Fund
Սա հերթական դրամաշնորհային մրցույթը չէ։ Շատ լավ գաղափարներ երբեք չեն իրականանում ոչ թե այն պատճառով, որ արժեք չունեն, այլ որովհետև դեռ չեն համապատասխանում դասական դրամաշնորհային ծրագրերի պահանջներին։
Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները չսպասեն «կատարյալ գաղափար» ունենալուն, այլ ստանան հնարավորություն փորձարկելու, սովորելու, բարելավելու, գրել-ջնջելու, ինչու ոչ՝ երբեմն նաև չհաջողելու և միայն հետո՝ մեծացնելու իրենց նախաձեռնությունները։
Այս ֆոնդը ֆինանսավորում է ոչ թե միայն հաջողության հավանականությունը, այլ նաև համարձակ փորձարկումը, ստեղծարար մտածողությունը և նորարարությունը։
Մենք հավատում ենք, որ նորարարությունը միշտ չէ, որ նոր տեխնոլոգիա է։ Նորարարություն կարող է լինել նաև.
համայնքային խնդրի լուծման նոր մոտեցումը,
երիտասարդներին ներգրավելու նոր մեթոդը,
կրթական նոր գործիքը,
մեդիայի նոր ձևաչափը,
բնապահպանական նոր նախաձեռնությունը,
կամ մարդկանց կյանքը բարելավող ցանկացած նոր գաղափար։
Սա հնարավորություն է փորձելու, սովորելու, ստեղծելու, սխալվելու, բարելավելու և աճելու։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մեծ նախագիծ մի ժամանակ եղել է պարզապես լավ գաղափար։ INEDNET Innovation Fund-ը ստեղծվել է, որպեսզի այդ գաղափարները ստանան իրենց առաջին հնարավորությունը և վերածվեն իրական փոփոխության։
Innovation Fund-ը ստեղծվել է, որպեսզի լավ գաղափարները չմնան նոթատետրում կամ համակարգչի թղթապանակում, այլ ստանան իրենց առաջին հնարավորությունը իրականություն դառնալու։
📣 Ծրագիրն իրականացվում է BUDGETIFY – Boosting Youth Democratic Governance Through Participatory Budgeting երկարաժամկետ ծրագրի շրջանակում՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
📝 Ինչպե՞ս դիմել
Դիմումը կատարվում է առցանց հայտադիմումի միջոցով, որը ահա այստեղ է՝ https://forms.gle/YTyb4MjV1Zk6ymvq8
Դիմումների վերջնաժամկետ՝ 17 հուլիս 2026թ.
