top of page

✍️ Խաղարկայնացված կամավորություն ԻՆԵԴՆԵԹ-ում 🌟նոր շրջափուլ

INEDNET-ը մեկնարկում է իր խաղարկայնացված կամավորության (gamified volunteering) նոր շրջափուլը՝ 2026թ. հուլիսից դեկտեմբեր ամիսների համար։ Սա պարզապես կամավորություն չէ։ Սա խաղարկայնացված ուսուցման հարթակ է ԻՆԵԴՆԵԹ-ի թեմատիկ լաբորատորիաներում, որտեղ ամեն մասնակցություն, ամեն նախաձեռնություն և ամեն փոքր քայլ արժևորվում է և դառնում է քո առաջընթացի մի մասը, կամավորը հավաքում է ակտիվակներ (միավորներ) և դրանք փոխանակում նյութական և ոչ նյութական օգուտների, զեղչերի, ծրագրերի մասնակցության հետ։


🗓️ Կամավորության ժամկետ: 6 ամիս 2026թ. հուլիսից դեկտեմբեր

📍 Վայր: Օնլայն թվային հարթակներում, միջոցառումները՝ օֆֆլայն

👥 Տարիք: 16-30 տարեկան

✍️ Դիմումների վերջնաժամկետ: հուլիսի 10, 23:59

📍 Այո՛, հավաստագիր տալիս ենք, բայց բացի այդ է՛լ ավելին ենք տալիս

🔎 Մի սպասիր, դիմի՛ր հենց հիմա։ https://forms.gle/9CB8Gf8hqdPxKAXh7

🔬 Ի՞նչ են ԻՆԵԴՆԵԹ-ի թեմատիկ լաբերը

Լաբերը կամ լաբորատորիաները թեմատիկ աշխատանքային թիմեր են, որտեղ INEDNET-ի անդամները միասին

  • սովորում են նոր գիտելիքներ,

  • ստեղծում են նախագծեր,

  • իրականացնում են իրական ազդեցություն ունեցող նախաձեռնություններ,

  • զարգացնում են փափուկ հմտություններ (soft skills),

  • մասնակցում են քաղաքացիկան, սոցիալական, մեդիա, բնապահպանական ու առողջության թեմաներով ծրագրերի։

Լաբերը բաց են բոլորի համար՝ 

✔ ԻՆԵԴՆԵԹ-ի նոր և հին շրջանավարտների,

✔ Հայաստանում կամ արտերկրում գտնվողների 

✔ փորձառու կամ սկսնակների,

✔ ակտիվ կամ պասիվ մասնակցողների


Պարզապես անհրաժեշտ է դիմել ստորև։


🧪 Թեմատիկ Լաբերը, որոնց կարող եք միանալ


1️⃣ Մեդիա Լաբ

Մեդիագրագիտություն, փաստերի ստուգում, լրագրություն, բովանդակության ստեղծում, սոցիալական ցանցերի կառավարում, մեդիայի շուրջ ամեն ինչ։

2️⃣ Երիտասարդական Մասնակցություն Լաբ

Ակտիվ քաղաքացիական մասնակցություն, մասնակցային բյուջետավորում, համայնքային որոշումների կայացում, երիտասարդական խորհուրդներ, մասնակցային բյուջետավորում, քաղաքականություններ (policy), հայեցակարգեր, շահերի պաշտպանություն (advocacy), ՏԻՄ-երի հետ կապեր և աշխատանք, ներկայացուցչություն և այլն։

3️⃣ Կլիմա և Բնապահպանություն Լաբ

Շրջակա միջավայրի պաշտպանություն, ծառատունկեր, վերամշակում, պլոգինգ, արշավներ, կայուն զարգացում, վերամշակում, թափոնների մշակում, բնապահպանական կրթություն։

4️⃣ Առողջություն (ֆիզիկական և հոգեկան) Լաբ

Ֆիզիկական ակտիվություն, սպորտ, ֆոլկ և այլ պարեր, յոգա, mindfulness, արվեստ, սթրեսի կառավարում, հոգեկան բարեկեցություն, ֆուտբոլային մրցաշարեր և այլն։


🎮 Gamified Ակտիվակային համակարգ — սովորի՛ր խաղալով

INEDNET-ը ներդնում է Ակտիվակային խաղարկայնացված (gamification) համակարգ, որտեղ յուրաքանչյուր առաջադրանք ունի բարդության մակարդակ՝

  • 1 ակտիվակ — բազային առաջադրանք

  • 2 ակտիվակ — միջին բարդություն

  • 3 ակտիվակ — բարձր բարդության առաջադրանք

Կամավորները կատարում են տարբեր նախաձեռնություններ և առաջադրանքներ՝ 

🟦 ֆիզիկական (արշավ, սպորտ, վազք) 

🟪 մշակութային (պարեր, միջոցառումներ, երգ, պար) 

🟩 հոգեկան առողջություն (արվեստ, սպորտ, հոգեբանություն) 

🟨 հասարակական ծրագրեր (դասընթացներ, հանդիպումներ, սեմինարներ) 

🟧 թիմային նախագծեր և համայնքային արշավներ


Հանձնարարությունները կարող ես ընտրել կամ մեր առաջարկած ցանկից, կամ ինքդ առաջարկել և նախաձեռներ։ Ակտիվակները հաշվարկվում են լաբի համակարգողների կողմից և որոնք հնարավոր է մոնետիզացնել ամենատարբեր նյութական և ոչ նյութական օգուտներով։


🎁 Ինչո՞վ են խրախուսվում լաբերի կամավորները

INEDNET-ում կամավորությունը միայն ներդրում չէ, այլ նաև ներդրում քո սեփական զարգացման, հնարավորությունների և ապագայի մեջ։ Մեր ակտիվակների համակարգը ստեղծված է, որպեսզի գնահատի յուրաքանչյուր ներդրում չափելի միավորներով և այն վերածի իրական առավելությունների։


💳 Նյութական առավելություններ

Ակտիվության մակարդակից կախված՝ կամավորները կարող են ստանալ.

  • Զեղչեր և հատուկ պայմաններ INEDNET-ի միջազգային և տեղական ծրագրերին մասնակցելու համար։

  • Մուտք INEDNET-ի կորպորատիվ զեղչերի և արտոնությունների փաթեթին, որի գործընկերների և ծառայությունների ցանկը շարունակաբար ընդլայնվում է՝ ներառելով՝

    • 🧪 լաբորատորիաներ,

    • 📚 գրախանութներ,

    • 🏋️ մարզասրահներ,

    • 🍽️ ռեստորաններ և սրճարաններ,

    • 🖨️ տպարաններ,

    • 💳 բանկեր,

    • 🎭 մշակութային և ժամանցային ծառայություններ,

    • և այլ գործընկեր կազմակերպություններ։

  • INEDNET-ի բրենդավորված նվերներ և շնորհակալական փաթեթներ։

  • Առաջնահերթ հնարավորություն մասնակցելու բացառիկ միջոցառումներին և գործընկերների հատուկ առաջարկներին։


🌱 Ոչ նյութական առավելություններ

Կամավորները նաև ստանում են.

  • Առաջնահերթություն INEDNET-ի միջազգային և տեղական ծրագրերում, փոխանակումներում և նախաձեռնություններում ներգրավվելու համար։

  • Մուտք INEDNET-ի մասնագիտական գիտելիքի գրադարանին, ուսումնական նյութերին և ռեսուրսներին։

  • Հանրային ճանաչում և տեսանելիություն կազմակերպության հարթակներում։

  • LinkedIn recommendation, endorsement և անհրաժեշտության դեպքում առաջարկող նամակներ կրթական, մասնագիտական և միջազգային ծրագրերի համար։

  • Անհատական մենթորություն, աջակցություն CV-ի, LinkedIn-ի և մասնագիտական պորտֆոլիոյի զարգացման հարցերում։

  • Հնարավորություն նախաձեռնելու և ղեկավարելու սեփական նախագծերը, ներկայացնելու գաղափարները և ստանալու կազմակերպության աջակցությունը դրանց իրականացման համար։

  • Նոր մասնագիտական կապեր, միջազգային համագործակցություններ և ուժեղ համայնքի մաս դառնալու հնարավորություն։

  • Փափուկ և մասնագիտական հմտությունների զարգացում՝ իրական նախագծերի միջոցով։

  • Իրական ազդեցություն սեփական համայնքի զարգացման վրա և վստահելի փորձ, որը կարող է դառնալ ապագա կրթական ու մասնագիտական հաջողությունների հիմքը։

INEDNET-ում յուրաքանչյուր ակտիվակ պարզապես միավոր չէ. այն վստահության, ներգրավվածության և նոր հնարավորությունների արժույթ է։ Որքան ակտիվ ես, այնքան ավելի լայն են դառնում քեզ հասանելի հնարավորությունները։


🚀 Ինչու՞ միանալ INEDNET-ին

✔ Սովորում ես իրական, կիրառելի գիտելիքներ 

✔ Զարգացնում ես հմտություններ, որոնք անհրաժեշտ են թե՛ հասարակական, թե՛ մասնագիտական կյանքում 

✔ Ստանում ես փորձ, որը ուժեղացնում է CV-դ 

✔ Գտնում ես թիմ, համայնք, ընկերներ, որոնք գաղափարակից են 

✔ Դառնում ես հասարակության համար իրական արժեք ստեղծող երիտասարդ


📩 Ինչպե՞ս միանալ

Պարզապես լրացրու կամավորների գրանցման ձևը՝

https://forms.gle/9CB8Gf8hqdPxKAXh7 և ընտրիր այն Լաբը, որտեղ ցանկանում ես զարգանալ։ Լինելու է նաև հարցազրույցի փուլ, որից հետո կսկսես կամավորությունդ։


Մենք սպասում ենք քեզ՝ 

💙 էներգիայով, 

💛 հետաքրքրասիրությամբ, 

💚 պատրաստակամությամբ ստեղծելու փոփոխություն։

Միացի՛ր և դարձի՛ր INEDNET համայնքի ակտիվ անդամ։

Comments


bottom of page