top of page

🌟 Խաղարկայնացված կամավորություն ԻՆԵԴՆԵԹ-ում✍️

Updated: 10 hours ago

INEDNET-ը դեկտեմբերի 5-ի՝ Կամավորների միջազգային օրվա առիթով մեկնարկում է մի նոր, երկար մշակված, ժամանակակից և երիտասարդների կարողունակությունները զարգացնող նախաձեռնություն։ ԻՆԵԴՆԵԹ-ի թեմատիկ լաբորատորիաներում երիտասարդները կարող են ոչ միայն իրական ազդեցություն ունենալ իրենց համայնքում, այլ նաև ձեռք բերել գիտելիք, հմտություններ և վերաբերմունք՝ հասարակական գործունեության, թիմային աշխատանքի և մասնագիտական զարգացման համար։ Սա պարզապես կամավորություն չէ։ Սա խաղարկայնացված ուսուցման հարթակ է, որտեղ ամեն մասնակցություն, ամեն նախաձեռնություն և ամեն փոքր քայլ արժևորվում է և դառնում է քո առաջընթացի մի մասը։


🗓️ Կամավորության ժամկետ: 6 ամիս 2026թ. հունվարից հուլիս

📍 Վայր: Օնլայն թվային հարթակներում, միջոցառումները՝ օֆֆլայն

👥 Տարիք: 16-30 տարեկան

✍️ Դիմումների վերջնաժամկետ: դեկտեմբերի 8, 23:59

📍 Այո՛, հավաստագիր տալիս ենք, բայց բացի այդ է՛լ ավելին ենք տալիս

🔎 Մի սպասիր, դիմի՛ր հենց հիմա։ https://forms.gle/9CB8Gf8hqdPxKAXh7


ree


🔬 Ի՞նչ են INEDNET Թեմատիկ Լաբերը

Լաբերը թեմատիկ աշխատանքային թիմեր են, որտեղ INEDNET-ի անդամները միասին.

  • սովորում են նոր գիտելիքներ,

  • ստեղծում են նախագծեր,

  • իրականացնում են իրական ազդեցություն ունեցող նախաձեռնություններ,

  • զարգացնում են փափուկ հմտություններ (soft skills),

  • մասնակցում են քաղաքացիկան, սոցիալական, մեդիա, բնապահպանական ու առողջության թեմաներով ծրագրերի։

Լաբերը բաց են բոլորին՝ 

✔ նոր և հին անդամներ՝ շրջանավարտներ 

✔ Հայաստանում կամ արտերկրում գտնվողներ 

✔ փորձառու կամ սկսնակներ 

✔ ակտիվ կամ պասիվ մասնակցողներ


🧪 Թեմատիկ Լաբերը, որտեղ կարող եք միանալ


1️⃣ Մեդիա Լաբ

Մեդիագրագիտություն, փաստերի ստուգում, լրագրություն, բովանդակության ստեղծում, սոցիալական ցանցերի կառավարում, մեդիայի շուրջ ամեն ինչ։

2️⃣ Երիտասարդական Մասնակցություն Լաբ

Քաղաքացիական մասնակցություն, մասնակցային բյուջետավորում, համայնքային որոշումների կայացում, երիտասարդական խորհուրդներ և այլն։

3️⃣ Կլիմա և Բնապահպանություն Լաբ

Շրջակա միջավայրի պաշտպանություն, ծառատունկեր, վերամշակում, պլոգինգ, արշավներ, կայուն զարգացում։

4️⃣ Առողջություն (ֆիզիկական և հոգեկան) Լաբ

Ֆիզիկական ակտիվություն, սպորտ, ֆոլկ պարեր, յոգա, mindfulness, արվեստ, սթրեսի կառավարում, հոգեկան բարեկեցություն։


🎮 Gamified Ակտիվակային համակարգ — սովորիր խաղալով

INEDNET-ը ներդնում է Ակտիվակային խաղարկայնացվախ (gamification) համակարգ, որտեղ յուրաքանչյուր առաջադրանք ունի բարդության մակարդակ՝

  • 1 ակտիվակ — բազային առաջադրանք

  • 2 ակտիվակ — միջին բարդություն

  • 3 ակտիվակ — բարձր բարդության առաջադրանք

Կամավորները կատարում են տարբեր նախաձեռնություններ և առաջադրանքներ՝ 

🟦 ֆիզիկական (արշավ, սպորտ, վազք) 

🟪 մշակութային (պարեր, միջոցառումներ, երգ-երեգու) 

🟩 հոգեկան առողջություն (յոգա, արվեստ, mindful tasks) 

🟨 հասարակական ծրագրեր (դասընթացներ, հանդիպումներ, սեմինարներ) 

🟧 թիմային նախագծեր և համայնքային ակցիաներ

Ակտիվակները հաշվարկվում են լաբի համակարգողների կողմից և որոնք հնարավոր է մոնետիզացնել ամենատարբեր նյութական և ոչ նյութական օգուտներով։


🎁 Ինչով են խրախուսվում Լաբերի ակտիվ կամավորները

INEDNET-ի Լաբերի կամավորներն ստանում են մի շարք նյութական ու ոչ նյութական առավելություններ՝ ներառյալ առաջնահերթ մասնակցություն ծրագրերում, մուտք մասնագիտական ռեսուրսների գրադարանին, կորպորատիվ զեղչեր և փոքր շնորհակալական նվերներ։ Կամավորներին ապահովվում է նաև տեսանելիություն ու ճանաչում INEDNET-ի հարթակներում, հնարավորություն ներկայացնելու սեփական գաղափարներն ու նախագծերը, ստանալու մենթորություն, փորձ ձեռք բերելու թիմի առաջնորդության մեջ, զարգացնելու մասնագիտական և փափուկ հմտություններ, ընդլայնելու կապերի ցանցը և ունենալու իրական ազդեցություն համայնքի վրա՝ ձևավորելով վստահություն ու միջազգայնացման նոր հնարավորություններ։


🚀 Ինչու՞ միանալ INEDNET-ին

✔ Սովորում ես իրական, կիրառելի գիտելիքներ 

✔ Զարգացնում ես հմտություններ, որոնք անհրաժեշտ են թե՛ հասարակական, թե՛ մասնագիտական կյանքում 

✔ Ստանում ես փորձ, որը ուժեղացնում է CV-դ 

✔ Գտնում ես թիմ, համայնք, ընկերներ, որոնք գաղափարակից են 

✔ Դառնում ես հասարակության համար արժեք ստեղծող երիտասարդ


📩 Ինչպես միանալ

Պարզապես լրացրու մեր կամավորների գրանցման ձևը 

և ընտրիր այն Լաբը, որտեղ ցանկանում ես զարգանալ։

Մենք սպասում ենք քեզ՝ 

💙 էներգիայով, 

💛 հետաքրքրասիրությամբ, 

💚 պատրաստակամությամբ ստեղծելու փոփոխություն։

Միացի՛ր և դարձի՛ր INEDNET համայնքի ակտիվ անդամ։


Comments


bottom of page