🫴 mediAIdeathon երիտասարդական հաքաթոն. ✍️ գրանցումները բաց են
Updated: 3 hours ago
🗓️ ԱՄՍԱԹԻՎ՝ 4 հոկտեմբերի, 2026 թ.
📍 ՎԱՅՐ՝ ISTC Foundation, Երևան, Հայաստան
💬 ՁԵՎԱՉԱՓ՝ Երիտասարդական հաքաթոն
⏳ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 5 ժամ = 300 րոպե = 18000 վրկ
🎯 ԹԵՄԱ՝ Մեդիա, արհեստական բանականություն, ապատեղեկատվություն, կեղծ լուրեր, դիփ-ֆեյքեր և փաստերի ստուգում
👥 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ 16-25 տարեկան լրագրողներ, ծրագրավորողներ, ԱԲ գործիքներին տիրապետող ուսանողներ, առաջնորդներ, մեդիա բովանդակություն ստեղծողներ, շատ հայտնի և դեռ անհայտ ինֆլուենսերներ, տարբեր այլ հետաքրքրություններ ունեցող երիտասարդներ
✍️ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 29 սեպտեմբեր, 23:59
🔎 Իմացիր ավելին և դիմիր >> Մի՛ սպասիր վերջին օրվան՝ դիմելու համար։

🟡 mediAIdeathon հաքաթոնի գաղափարը
Հոկտեմբերի 4-ին հավաքվելու ենք Երևանում՝ մասնակցելու mediAIdeathon երիտասարդական հաքաթոնին։
INEDNET's Media & AI Youth Hackathon-ը սովորական միջոցառում չէ, այլ հնարավորություն՝ մեկ օրում արհեստական բանականության գործիքներով իրական խնդիրների համար ստեղծելու իրական լուծումներ։
Եթե հետաքրքրված եք AI-ի, մեդիայի, ապատեղեկատվության դեմ պայքարի կամ ստեղծարար թվային գործիքների թեմաներով, հաքաթոնը հենց Ձեզ համար է։
Հավաքեք թիմ, տեղեկացրեք Ձեր ընկերներին կամ միացեք այլ երիտասարդների արդեն տեղում՝ բացառիկ գաղափարները կյանքի կոչելու միասին։
Հանդիպում ենք հոկտեմբերի 4-ին, առավոտյան 10:00-ից սկսած Երևանի Պետական Համալսարանում՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC Foundation), հասցե՝ Ալեք Մանուկյան 1/7։
🟡 Ակնկալվող արդյունքներ
Հաքաթոնի ավարտին ակնկալվում է, որ մասնակիցները՝
ավելի լավ կհասկանան ժամանակակից երիտասարդ մեդիա սպառողի կարիքները,
կծանոթանան արհեստական բանականության տարբեր գործիքների և կկիրառեն դրանք գործնականում՝ արդիական լուծումներ ստեղծելու նպատակով,
կկարողանան տարբերակել կեղծ (ֆեյք) և իրական (փաստահեն) մեդիա բովանդակությունը,
կձևակերպեն գաղափարներ, թե ինչպես կարելի է ԱԲ կրթական գործիքների կողմից ստեղծված բովանդակությունը դարձնել իրենց իսկ՝ երիտասարդների համար ավելի հասանելի և գրավիչ,
կստեղծեն նոր կապեր միմյանց, ինչպես նաև այլ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդ մասնագետների միջև,
կձևակերպեն կոնկրետ առաջարկություններ, կտան լուծումներ և հնարավոր հետագա նախաձեռնություններ։
🟡 Մասնակիցներ և հյուրեր
Հաքաթոնը կարող է հյուրընկալել մոտավորապես 50 մասնակցի համար՝ Երևանից ու Հայաստանի տարբեր համայնքներից։
Հիմնական թիրախային խմբերը՝
16–25 տարեկան ակտիվ երիտասարդներ,
երիտասարդական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչներ,
INEDNET-ի կամավորներ, շրջանավարտներ և լաբերի անդամներ,
երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ և ֆասիլիտատորներ,
Արհեստական բանականության գործիքներ կիրառողներ,
լրագրողներ, ծրագրավորողներ, ԱԲ գործիքներին տիրապետող ուսանողներ,
առաջնորդներ, մեդիա բովանդակություն ստեղծողներ, հայտնի և դեռ անհայտ ինֆլուենսերներ,
տարբեր այլ հետաքրքրություններ ունեցող երիտասարդներ։
Կազմակերպությունը հոգալու է Հայաստանի մարզերից եկող երիտասարդների տրանսպորտային ծախսը:
Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 29-ը:
🔗 Գրանցվե՛ք այստեղ՝ https://forms.gle/Rsjd5hP1yyyAp9S68
Միջոցառումը կազմակերպում է INEDNET-ը՝ ISTC հիմնադրամի հյուրընկալությամբ։





Comments