top of page

🫴 Մասնակցային Բյուջետավորման Երիտասարդական ֆորում. ✍️ գրանցումները բաց են

🗓️ ԱՄՍԱԹԻՎ՝ 7 նոյեմբերի, 2026 թ.

📍 ՎԱՅՐ՝ Երևան, Հայաստան

💬 ՁԵՎԱՉԱՓ՝ Երիտասարդական ֆորում

🎯 ԹԵՄԱ՝ Մասնակցային բյուջետավորում, երիտասարդների մասնակցություն և համայնքային որոշումների կայացում

👥 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ 16-30 տարեկան երիտասարդ առաջնորդներ երիտասարդական աշխատողներ, որոշում կայացնողներ, ՔՀԿ ներկայացուցիչներ

✍️ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 18 սեպտեմբեր, 23:59

🔎 Իմացիր ավելին և դիմիր >> Մի՛ սպասիր վերջին օրվան՝ դիմելու համար։


🟡 Ֆորումի գաղափարը

Մասնակցային բյուջետավորման երիտասարդական ֆորումը BUDGETIFY Boosting Youth Democratic Governance Through Participatory Budgeting ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող մեկօրյա երիտասարդական ֆորում է, որի նպատակն է մեկ հարթակում համախմբել երիտասարդներին, երիտասարդական աշխատողներին, համայնքային և պետական կառույցների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, միջազգային գործընկերներին և մասնակցային բյուջետավորման ոլորտում փորձ ունեցող մասնագետներին։

2024 թվականից Հայաստանում մասնակցային բյուջետավորումը սկսել է ավելի լայն կիրառվել որպես համայնքային մասնակցության գործիք, և արդեն երրորդ տարին է, ինչ երիտասարդները այս գործընթացներում աստիճանաբար ավելի ակտիվ դեր են ստանձնում։ Հայաստանի տարբեր համայնքներում իրականացվող մասնակցային բյուջետավորման ծրագրերի զգալի մասը ձևավորվում է հենց երիտասարդների առաջարկներից, նախաձեռնություններից և համայնքային խնդիրների նկատմամբ նրանց սրտացավ վերաբերմունքից։

Participatory Budgeting Youth Forum-ը հնարավորություն է ստեղծելու կանգ առնել և ամփոփել արդեն անցած ճանապարհը․ ի՞նչ ենք սովորել վերջին տարիների ընթացքում, ի՞նչ արդյունքներ ունենք, դեռևս ինչպիսի՞ խնդիրներ ու բացեր են առկա, և որքանո՞վ են երիտասարդներն այսօր իրականում կարողանում ազդել համայնքային որոշումների և հանրային միջոցների բաշխման կայացմանը։ Ֆորումի ընթացքում մասնակիցները կքննարկեն նաև առաջիկա զարգացումները, նոր հնարավորությունները և մասնակցային բյուջետավորման ոլորտում ձևավորվող միտումները՝ հասկանալու, թե ինչպես կարելի է գործընթացները դարձնել ավելի հասանելի, երիտասարդակենտրոն, ներառական և արդյունավետ։

Ֆորումը լինելու է ոչ միայն փորձի ներկայացման հարթակ, այլև բաց քննարկման և համատեղ մտածելու տարածք, որտեղ երիտասարդները, համայնքների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ոլորտի մասնագետները միասին կփորձեն պատասխանել մի քանի կարևոր հարցերի՝

  • Ի՞նչն է արդեն լավ աշխատում Հայաստանում։

  • Որտե՞ղ են հիմնական խնդիրներն ու բացերը։

  • Ի՞նչն է խանգարում երիտասարդների ավելի լայն և իմաստալից մասնակցությանը։

  • Ի՞նչ նոր հնարավորություններ ու փոփոխություններ են սպասվում առաջիկայում։

  • Ի՞նչ կարող ենք անել այսօր, որպեսզի մասնակցային բյուջետավորումը Հայաստանում դառնա ավելի նպատակային և մասնակցային գործընթաց։


🟡 Ֆորումի նպատակը

Ֆորումի հիմնական նպատակն է խթանել երիտասարդների իմաստալից մասնակցությունը տեղական ժողովրդավարական գործընթացներին՝ բարձրացնելով մասնակցային բյուջետավորման վերաբերյալ նրանց գիտելիքը, ստեղծելով երիտասարդների և որոշում կայացնողների միջև երկխոսության հարթակ և զարգացնել նոր գաղափարներ՝ երիտասարդներին PB գործընթացներում առավել ակտիվ ներգրավելու համար։

Ֆորումի հատուկ նպատակներն են՝

  • բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը մասնակցային բյուջետավորման և դրա հնարավորությունների վերաբերյալ,

  • ներկայացնել Հայաստանի և միջազգային տարբեր համայնքների PB փորձը,

  • քննարկել, թե ինչ դեր կարող են ունենալ երիտասարդները հանրային միջոցների բաշխման գործընթացներում,

  • բացահայտել երիտասարդների մասնակցությանը խոչընդոտող հիմնական խնդիրները,

  • քննարկել երիտասարդակենտրոն և ներառական ՄԲ մեխանիզմների հնարավոր ձևերը,

  • ստեղծել անմիջական երկխոսություն երիտասարդների, համայնքային իշխանությունների և ոլորտի մասնագետների միջև,

  • խթանել տարբեր համայնքներում երիտասարդական ՄԲ նախաձեռնությունների ձևավորումը,

  • հավաքագրել առաջարկություններ, գաղափարներ և հնարավոր համագործակցություններ հետագա ծրագրերի համար,

  • տարածել BUDGETIFY ծրագրի շրջանակում ստեղծված կրթական և հետազոտական գործիքները։


🟡 Ակնկալվող արդյունքներ

Ֆորումի ավարտին ակնկալվում է, որ մասնակիցները՝

  • ավելի լավ կհասկանան մասնակցային բյուջետավորման գաղափարը և հիմնական փուլերը,

  • կծանոթանան Հայաստանի և եվրոպական տարբեր փորձերի հետ,

  • կկարողանան տարբերակել ձևական և իրական երիտասարդական մասնակցությունը,

  • կձևակերպեն գաղափարներ, թե ինչպես կարելի է PB գործընթացները դարձնել երիտասարդների համար ավելի հասանելի և գրավիչ,

  • կստեղծեն նոր կապեր համայնքների, երիտասարդական կազմակերպությունների և մասնագետների միջև,

  • կձևակերպեն կոնկրետ առաջարկություններ և հնարավոր հետագա նախաձեռնություններ։


🟡 Մասնակիցներ և հյուրեր

Ֆորումը կարող է նախատեսվել մոտավորապես 70–100 մասնակցի համար՝ Հայաստանի տարբեր համայնքներից։

Հիմնական թիրախային խմբերը՝

  • 16–30 տարեկան ակտիվ երիտասարդներ,

  • երիտասարդական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչներ,

  • INEDNET-ի կամավորներ, շրջանավարտներ և լաբերի անդամներ,

  • երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ և ֆասիլիտատորներ,

  • համայնքապետարանների ներկայացուցիչներ,

  • համայնքային PB գործընթացների համակարգողներ,

  • պետական կառույցների ներկայացուցիչներ,

  • քաղաքացիական հասարակության կազմակերպություններ,

  • միջազգային կազմակերպությունների և դոնոր կառույցների ներկայացուցիչներ,

  • փորձագետներ՝ երիտասարդական մասնակցության, տեղական ժողովրդավարության և հանրային ֆինանսների ոլորտներից։


🟡 Օրակարգի համառոտ տեսլական

  • 09:30 – 10:00 | Գրանցում և ծանոթացում

  • 10:00 – 11:00 | Բացում և պանելային քննարկում՝ որոշում կայացնողների և երիտասարդների մասնակցությամբ

  • 11:30 – 13:00 | Գիտելիքի ամրապնդում՝ ինտերակտիվ ֆորմատով

  • 14:15 – 15:30 | «World Café»․ գաղափարների հավաքագրում և երիտասարդակենտրոն լուծումների մշակում

  • 15:45 – 17:00 | Ամփոփում և հետագա քայլերի ձևակերպում

  • 20:00-ից | Ոչ ֆորմալ երեկո / networking


Կազմակերպությունը հոգալու է մարզերից եկող երիտասարդների տրանսպորտային ծախսերը: Իսկ հեռու մարզերից եկողներին տրամադրվելու է նաև գիշերակաց միայն ըստ մասնակցի պահանջի:


Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 18-ը: Դիմելու հղում՝ https://forms.gle/neeL4H64xKRnViyz9 :


Երիտասարդական ֆորումն իրականացվում է BUDGETIFY ծրագրի շրջանակում Եվրոպական միության Erasmus+ ծրագրի, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի և Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Comments


bottom of page