🎉Մասնակիցների կանչ ✍️Call for ACTION DEMOACRACY! project
🗓️ ԱՄՍԱԹԻՎ՝ 9 – 17 նոյեմբեր, 2026
📍 ՎԱՅՐ՝ Արզնի, Հայաստան
🧠 ՏԵՍԱԿ՝ Վերապատրաստման դասընթաց
🎯 ԹԵՄԱ՝ Ժողովրդավարական կառավարում, մասնակցային ժողովրդավարություն, երիտասարդների ներգրավվածություն տեղական ժողովրդավարությանը, երիտասարդական աշխատանք
👥 ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄ՝ 18 տարեկան և ավելի (չկա վերին շեմի սահմանափակում)
⏳ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 31 հոկտեմբեր, 2026, ժամը՝ 23:59
🇦🇲 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող և համայնքներում գրանցում և կացություն ունեցող անձանց համար
🔎 Մանրամասների և դիմելու համար ➤ Ընտրությունը կկատարվի հերթականության սկզբունքով (rolling basis), ուստի խորհուրդ ենք տալիս չսպասել վերջնաժամկետին և դիմել հնարավորինս շուտ, տեղերը սահմանափակ են։
Ծրագրի լեզուն անգլերենն է։
————————————
🗓️ DATE: 9 – 17 November, 2026
📍 PLACE: Arzni, Armenia
🧠TYPE: Training Course
🎯 TOPIC: Democratic Governance, Participatory Democracy, Youth Engagement in Local Democracy, Youth Work
👥 AGE ELIGIBILITY: 18+ years old (no upper age limits)
⏳ DEADLINE for APPLICATION: 31 October 2026, 23:59
🇦🇲 ELIGIBLE for participants living and having current residency in Armenia
🔎 Learn more and apply ➤ The selection will be done on a rolling basis. Don't wait until the last minute to apply.
The working language is English.

🎯 ՆՊԱՏԱԿ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
Վերապատրաստման դասընթացի նպատակն է խթանել կայուն փոփոխությունները՝ հնարավորություն տալով երիտասարդներին դառնալու ակտիվ մասնակիցներն ամբողջ Եվրոպայում ժողովրդավարական հասարակությունների ապագայի ձևավորման գործում։ Վերապատրաստված երիտասարդական աշխատողների (youth workers) աջակցությունն այս հարցում անչափ կարևոր է այսօր:
Ծրագիրն ունի մի շարք առանցքային նպատակներ, որոնք համահունչ են Եվրոպայում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների խթանման ընդհանուր նպատակին․
Խթանել ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության ընկալումը՝ ինչպես ԵՄ ներքին, այնպես էլ գործընկերության երկրների համատեքստում:
Ամրապնդել երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական կյանքին:
Խթանել անդրսահմանային համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը առավել ընդլայնված եվրոպական համայնքում:
Զորացնել երիտասարդական աշխատողներին այնպես, որ նրանք հանդես գան որպես հասարակության մեջ փոփոխությունների կրողներ և ստեղծողներ:
Ստեղծել ժողովրդավարությանը նվիրված երիտասարդական աշխատողների կարողությունների և կոմպետենցիաների կայուն ռեսուրսների փաթեթ:
————————————
AIM & OBJECTIVES
The training course aims to create lasting change by enabling young people to become active participants in shaping the future of democratic societies across Europe with the support of well-trained youth workers.
The project has several key objectives aligned with the overarching goal of promoting democracy, the rule of law, and human rights across Europe:
Promote understanding of democratic principles and the rule of law from both EU internal and partnership perspectives.
Strengthen youth participation in democratic life.
Foster cross-border cooperation and knowledge exchange within the wider European community.
Empower the youth workers in a way that they will act as agents of change in society.
Create a sustainable resources pack of youth workers' competencies committed to democracy.
🔹 ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ստանալով գործնական գիտելիքներ և տեղեկանալով տարբեր ռազմավարությունների մասին՝ դասընթացի մասնակիցները կկարողանան իրենց համայնքներում առաջնորդել նախաձեռնություններ, որոնք խթանում են քաղաքացիական կրթությունը, երիտասարդների ներգրավվածությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
Բացի այդ, «Առաքելություն ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» (Mission DEMOCRACY) ծրագիրը կստեղծի նաև երիտասարդական աշխատողների և կազմակերպությունների երկարաժամկետ աշխատանքի համար նախատեսված առցանց ցանց (network), որը նվիրված կլինի ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածմանը:
Մեր առցանց ցանցը (ներգրավված կլինեն իրենց գործին նվիրված երիտասարդական աշխատողներ կամ աշխատողների խումբ) հնարավորություն կտա համագործակցել և իրականացնել համատեղ գործողություններ՝ աջակցելու մասնակցային ժողովրդավարությանը և քաղաքացիական պատասխանատվությանը ամբողջ Եվրոպայում: Ծրագիրն ամբողջությամբ մշակված է այնպես, որ զորացնի երիտասարդական աշխատողներին՝ խթանելու ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:
Համատեղ ստեղծված թվային ձեռնարկ ժողովրդավարական մարտահրավերների և մասնակցային մեխանիզմների վերաբերյալ, որը կհրապարակվի բազմաթիվ լեզուներով և հասանելի կլինի SALTO Toolbox հարթակում՝ ծառայելով որպես անվճար ու հասանելի ռեսուրս Եվրոպայի երիտասարդական աշխատողների համար:
Կայուն առցանց ցանց (network), որը կմիավորի 32 երիտասարդական աշխատողի և 8 կազմակերպության՝ ապահովելով շարունակական փորձի փոխանակում, համագործակցություն և համատեղ նախաձեռնություններ ծրագրի ավարտից հետո:
Կուտակային թվային կրծքանշաններ (digital badges)՝ մշակված INEDNET-ի BadgeCraft հարթակով, որոնք կապահովեն երիտասարդական աշխատանքում ձեռք բերված կոմպետենցիաների ճանաչում:
Առնվազն մեկ տեղական նախաձեռնություն (տեղական հետծրագրային գործողություն) յուրաքանչյուր գործընկեր երկրում (աշխատարաններ, ջատագովության արշավներ, մասնակցային նախագծեր), որոնք կմշակվեն և կիրականացվեն իրենց համայնք վերադարձած մասնակիցների կողմից:
————————————
EXPECTED RESULTS
Equipped with practical tools and strategies, training course participants will be able to lead initiatives that promote civic education, youth engagement, and human rights advocacy.
Also, “Mission DEMOCRACY” project will also establish a long-term online network of youth workers and organisations dedicated to promoting democracy and human rights.
Our online network (a pool of dedicated youth workers to be involved in) will enable cooperation and joint action to support democratic participation and civic responsibility across Europe. The project is fully designed in a way that it will empower youth workers to promote democratic values, human rights, and the rule of law.
A co-created digital handbook on democratic challenges and participatory mechanisms, published in multiple languages and available on SALTO Toolbox, serving as a free, accessible resource for youth workers across Europe.
A sustainable online network connecting 32 youth workers and 8 organisations, enabling continued peer exchange, collaboration, and joint initiatives beyond the project timeline.
Stackable digital badges developed with INEDNET’s BadgeCraft platform, providing verifiable recognition of acquired competencies in democratic youth work.
At least one local follow-up initiative per partner country (workshops, advocacy campaigns, participatory projects) designed and delivered by returning participants.

📌 «Առաքելություն Ժողովրդավարություն» (Mission Democracy) ուսուցողական ծրագիրը 7-օրյա կարողությունների զարգացման դասընթաց է, որը երիտասարդական աշխատողներին և երիտասարդ առաջնորդներին կզինի անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով ու գործիքներով՝ մասնակցային ժողովրդավարական գործընթացներում ներգրավվելու և իրենց համայնքներում տեղական նախաձեռնություններ առաջնորդելու համար: Ինտերակտիվ աշխատարանների, փորձագետների կողմից վարվող քննարկումների և գործնական սիմուլյացիաների միջոցով մասնակիցները կսովորեն, թե ինչպես գնահատել համայնքային կարիքները, կզարգացնեն քննադատական մտածողության, ֆասիլիտացիայի և հաղորդակցման հմտությունները. նրանք կունենան մասնակցային մեխանիզմների ամբողջական ընկալում և վստահություն՝ մշակելու ու առաջնորդելու ժողովրդավարական ներգրավվածության նախաձեռնություններ:
Դասընթացը կներառի նաև կապերի հաստատման (networking) հանդիպումներ: Սա կզարգացնի երիտասարդական աշխատողների և երիտասարդ առաջնորդների կարողությունները՝ արդյունավետորեն մասնակցելու մասնակցային ժողովրդավարական գործընթացներին: Մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ՝ այլ երիտասարդների նույնպես վերապատրաստելու, համայնքային քննարկումներ անցկացնելու և երիտասարդական նախաձեռնությունների օգտին ջատագովություն իրականացնելու համար: Այս դասընթացի ընթացքում մշակված թվային ձեռնարկը հիմք կծառայի տեղական մասնակցային ժողովրդավարական նախաձեռնությունների համար՝ ապահովելով, որ երիտասարդները կարողանան ակտիվորեն ներգրավվել ժողովրդավարական որոշումների կայացմանը և ցանկալի փոփոխություններ առաջ բերել իրենց համայնքներում:
«Տեղեկատվության և կրթության զարգացման ցանց» ՀԿ-ն կհյուրընկալի այս ծրագիրը, որը տեղի կունենա «Արզնի Գետափ Ռեզորթ» հանգստյան տանը (Հայաստան, Արզնի, հասցե՝ https://maps.app.goo.gl/5EvmqFpy3io18t1T6):
Ժամանում - 9 նոյեմբեր, 2026
Աշխատանքային օրեր - 10-16 նոյեմբեր
Մեկնում - 17 նոյեմբեր, 2026
————————————
The training activity of the “Mission Democracy” project is 7-day capacity building course will equip youth workers and young leaders with the knowledge, skills, and tools to engage in participatory democratic processes and lead local initiatives in their communities. Through a mix of interactive workshops, expert-led sessions, and practical simulations, participants will learn how to assess community needs, emerge with enhanced critical thinking, facilitation, and communication skills; they will have a deep understanding of participatory mechanisms; and the confidence to design and lead democratic engagement initiatives.
The training will also include networking sessions. This will build the capacity of youth workers and young leaders to effectively participate in participatory democratic processes. Participants will gain the skills needed to train other young people, conduct community consultations and advocate for youth-led initiatives. The digital handbook developed during this training will lay the foundation for the local participatory democractic initiatives, ensuring that young people can actively engage in democratic decision-making and drive meaningful change in their communities.
Information and Education Development Network - INEDNET will host this project, which will take place at Arzni GETAP Resort Hotel, Armenia (https://maps.app.goo.gl/5EvmqFpy3io18t1T6).
Arrival day - 9 November, 2026
Working days - 10-16 November
Departure day - 17 November, 2026
🔍 ՄԱՍՆԱԿՑԻ ՊՐՈՖԱՅԼ
👥 Երիտասարդական աշխատողներ և երիտասարդ առաջնորդներ
Տարիքային խումբ: 18+
Մենք փնտրում ենք մոտիվացված երիտասարդական աշխատողների և երիտասարդների, ովքեր ունեն փորձառության որոշակի մակարդակ, առաջնորդական հմտություններ կամ ներգրավվածություն քաղաքացիական նախաձեռնություններում, համայնքային ծրագրերում, երիտասարդական աշխատանքում կամ տեղական ակտիվիզմում: Նրանց թվին են պատկանում՝
Երիտասարդական ՀԿ-ների անդամները,
Ուսանողական կառույցների ներկայացուցիչները,
Համայնքային կառույցների ներկայացուցիչները,
Երիտասարդ ակտիվիստները, որոնք աշխատում են ժողովրդավարության, սոցիալական, բնապահպանական կամ տեղական զարգացման թեմաներով,
Մասնակիցները, ովքեր ունեն նախնական փորձ ջատագովության, համայնքային քննարկումների կազմակերպման կամ երիտասարդական մասնակցային կառույցներում։
Մասնակիցները պետք է պատրաստ լինեն ծրագրի ավարտից հետո իրենց համայնքում իրականացնելու հետագա հետծրագրային հանդիպում-քննարկում:
————————————
🔍 PARTICIPANTS' PROFILE
👥 Youth Workers and Young People
Age: 18+
We are looking for motivated young people who have some level of experience, leadership, or involvement in civic engagement, community initiatives, youth work, or local activism. This includes:
Youth NGO members
Student council representatives
Community organizers
Youth activists working on social, environmental, or local development
Participants with prior experience in advocacy, community consultations, or youth participation structures
Participants must be ready to implement a follow-up activity in their community after the project.
🏠 ԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ 💱 ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍ
Կազմակերպիչները կապահովեն սնունդն ու կացությունը երկտեղանոց կամ երեք տեղանոց սենյակներում, ինչպես նաև կհոգան տեղական տրանսպորտի հետ կապված ԲՈԼՈՐ ծախսերը: Erasmus+ ծրագիրը լիովին անվճար է: Ձեր ճանապարհածախսը կփոխհատուցվի սահմանված հեռավորության հաշվարկման սահմանաչափերի շրջանակներում:
————————————
🏠 ACCOMMODATION and 💱 COSTS
The organisers will provide the food and accommodation in double or triple rooms and cover ALL the costs related to local transportation. This Erasmus+ project is fully free of charge. Your travel will be reimbursed within the given distance calculation limits.
⚰️ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ / DEADLINE
Դիմելու վերջնաժամկետն է 2026թ. հոկտեմբերի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ Երևանի ժամանակով: Ընտրությունը կատարվելու է ընթացիկ (rolling) հիմունքներով: Սա նշանակում է, որ դիմումներն ստանալուն պես մենք անմիջապես սկսելու ենք դրանց գնահատումը, ուստի գործում է «առաջինը դիմողին՝ առաջինը սպասարկում» սկզբունքը: Մի՛ սպասեք մինչև վերջին րոպեն դիմելու համար:
————————————
The deadline for applying is 31 October 2026 at 23:59 Armenian time. We will make the selection on a rolling basis, which means when we get applications, we start evaluating them immediately, so first come, first served. Don't wait until the last minute to apply.
✍️ Եթե հետաքրքրված եք, կարող եք դիմել՝ լրացնելով այս հայտաձևը / Interested candidates can apply by filling in this form:
⁉️ For questions, visit this page: 💬 Հաճախ տրվող հարցեր | Frequently Asked Questions ❓ or contact inednet@gmail.com
🦸 Get in touch. Not sure who we are? Check it out here, and if you like us, maybe subscribe to us as well.
🟣 Instagram: www.instagram.com/inednetngo
🔵 Facebook: www.facebook.com/InEDNet
🟡 LinkedIn: linkedin.com/company/89609074/
🔴 YouTube: www.youtube.com/@INEDNET
🗞️ Subscribe to our website's "Get our updates" section for more opportunities like this one.





Comments