🏆INEDNET Won "KEKS EUROPEAN 2026" Award 🏆
- INEDNET correspondent

- May 27
- 3 min read
Հայերենը ստորև
INEDNET was proudly awarded KEKS EUROPEAN 2026 during the 21st KEKS Conference in Gothenburg, Sweden — one of the largest youth work gatherings in Europe.

From 19–22 May, more than 730 youth workers, youth leaders, and municipal representatives from Sweden and across Europe gathered to exchange practices, learn, connect, and celebrate youth work. INEDNET joined an international delegation of 50 youth workers from 13 countries for the study visit to explore more youth work in Sweden.

The conference included study visits to youth centres in Gothenburg, keynote speeches, seminars, networking sessions, and international cooperation workshops focused on strengthening youth work practices across Europe.

INEDNET was represented by its co-founders Harutyun Tsatryan and Diana Yeghiazaryan, together with youth representative from INEDNET's Media Lab, Anahit Asatryan. During the conference, the team delivered a seminar session titled “Youth Work in Armenia and INEDNET’s Role”, presenting the organisation’s recent initiatives, including MIL Clubs for Inclusion and BUDGETIFY projects. The session gathered strong interest with 50 participants from both Swedish and international backgrounds.

A major highlight of the conference was the KEKS Awards 2026, honouring outstanding contributions to youth work. INEDNET became one of the three finalists in the category KEKS EUROPEAN 2026 and was announced as the winner. The Nomination description is the following:
“With professionalism, dedication, and a strive for lasting impact, this winner demonstrates a strong commitment to high-quality international youth work. Through international projects, opportunities are created for empowerment and democratic participation. This while strengthening cross‑border cooperation and promoting inclusion, human rights, and sustainable development. Their work clearly transforms strong values into concrete action and is highly deserving of the award.”

This recognition is not only an honour for INEDNET, but also a strong motivation and responsibility to continue developing impactful youth work initiatives in Armenia and internationally. We are deeply grateful to KEKS, our partners, and everyone who continues believing in meaningful youth work and international cooperation.
Check all KEKS Awards winners here։ Congratulations to all winners of KEKS Awards 2026! — KEKS

As a part of the KEKS Awards 2026, Harutyun and Diana got a signed book from Jonas Agdur, a legend in youth work, who two decades ago decided to establish KEKS in Sweden. “My Youth Work History” is published this year and got great reviews from the legends of the youth work, like Dr. Howard Williamson, who called the book “a must-read about youth work”.
———————————
🏆 ԻՆԵԴՆԵԹ-ը արժանացավ KEKS EUROPEAN 2026 մրցանակին 🏆
ԻՆԵԴՆԵԹ-ը ստացավ իր առաջին մրցանակը, արժանացավ KEKS EUROPEAN of the Year 2026 մրցանակին Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում կայացած KEKS-ի 21-րդ համաժողովի ընթացքում: KEKS-ը միջազգային կազմակերպություն է, որը Եվրոպայի երիտասարդական աշխատանքի ամենախոշոր հավաքներից մեկն է կազմակերպում։

Մայիսի 19-22-ը Շվեդիայից և Եվրոպայի տարբեր երկրներից ավելի քան 730 երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ և համայնքային ներկայացուցիչներ հավաքվել էին՝ փորձի փոխանակման, ուսուցման, համագործակցության և երիտասարդական աշխատանքը տոնելու նպատակով։
ԻՆԵԴՆԵԹ-ը ևս միացել էր 13 երկրներից ժամանած 50 երիտասարդական աշխատողների միջազգային պատվիրակությանը՝ Շվեդիայում երիտասարդական աշխատանքի փորձն ուսումնասիրելու նպատակով։

Համաժողովը ներառում էր այցելություններ Գյոթեբորգի երիտասարդական կենտրոններ, հիմնական զեկույցներ, սեմինարներ, նեթվորքինգային հանդիպումներ և միջազգային համագործակցության աշխատարաններ՝ ուղղված Եվրոպայում երիտասարդական աշխատանքի զարգացմանն ու ամրապնդմանը։

ԻՆԵԴՆԵԹ-ը ներկայացնում էին համահիմնադիրներ Հարություն Ծատրյանը և Դիանա Եղիազարյանը, ինչպես նաև ԻՆԵԴՆԵԹ-ի Media Lab-ի երիտասարդ ներկայացուցիչ Անահիտ Ասատրյանը։ Համաժողովի ընթացքում թիմը վարեց «Youth Work in Armenia and INEDNET’s Role» խորագրով սեմինար, որտեղ ներկայացվեցին կազմակերպության վերջին հաջողակ նախաձեռնությունները՝ ներառյալ MIL Clubs և BUDGETIFY ծրագրերը։ Սեմինարը մեծ հետաքրքրություն առաջացրեց՝ համախմբելով շուրջ 50 մասնակիցների։
Համաժողովի կարևորագույն պահերից մեկը KEKS Awards 2026 մրցանակաբաշխությունն էր, որի ընթացքում գնահատվեցին երիտասարդական աշխատանքի ոլորտում նշանակալի ներդրումները։ ԻՆԵԴՆԵԹ-ը դարձավ KEKS EUROPEAN 2026 անվանակարգի երեք եզրափակիչ մասնակիցներից մեկը և ճանաչվեց հաղթող։ Նոմինացիայի նկարագրության մեջ նշվում էր․
«Պրոֆեսիոնալիզմով, նվիրվածությամբ և երկարաժամկետ ազդեցություն ստեղծելու ձգտմամբ՝ այս հաղթողը ցուցաբերում է միջազգային բարձրորակ երիտասարդական աշխատանքի նկատմամբ ամուր հանձնառություն։ Միջազգային նախագծերի միջոցով ստեղծվում են հզորացման և ժողովրդավարական մասնակցության հնարավորություններ՝ միաժամանակ ամրապնդելով սահմաններից դուրս համագործակցությունը և խթանելով ներառականությունը, մարդու իրավունքներն ու կայուն զարգացումը։ Նրանց աշխատանքը հստակ կերպով արժեքները վերածում է կոնկրետ գործողությունների և լիովին արժանի է այս մրցանակին»։

Այս ճանաչումը ոչ միայն մեծ պատիվ է ԻՆԵԴՆԵԹ-ի համար, այլև ուժեղ մոտիվացիա և պատասխանատվություն՝ շարունակելու Հայաստանում և միջազգային մակարդակում ազդեցիկ երիտասարդական նախաձեռնությունների զարգացումը։ Մենք խորապես շնորհակալ ենք KEKS-ին, մեր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են հավատալ իմաստալից երիտասարդական աշխատանքին և միջազգային համագործակցությանը։ KEKS Awards 2026-ի բոլոր հաղթողներին կարող եք տեսնել այստեղ՝ https://www.keks.se/news/vi-gratulerar-vinnarna-av-keks-awards-2026-67zbe

KEKS Awards 2026-ի շրջանակներում Հարությունը և Դիանան նվեր ստացան նաև երիտասարդական աշխատանքի լեգենդ Յոնաս Ագդուրի կողմից ստորագրված գիրքը։ Հենց նա էր երկու տասնամյակ առաջ հիմնել KEKS-ը Շվեդիայում։ Նրա «My Youth Work History» գիրքը հրապարակվել է այս տարի և արդեն արժանացել բարձր գնահատականների երիտասարդական աշխատանքի հայտնի մասնագետների կողմից. դոկտոր Հովարդ Ուիլյամսոնը այն անվանել է «երիտասարդական աշխատանքի մասին պարտադիր ընթերցանություն»։




Comments