On September 18-20, INEDNET was part of the Annual Youth Forum of Armenia held in Tsaghkadzor, which was aimed at engaging with and collecting insights from civil society organizations, local self-government bodies, and representatives from the youth sector in the frames of drafting the RA Law and Policy on Youth.
Around 80 young leaders from different regions of Armenia gathered at the forum. They were provided options to attend thematic workshops aligned with their interests for identifying the challenges prevailing in the youth sector and mapping potential solutions.
The topics under discussion encompassed a range of issues, including but not limited to youth work in regional and rural areas, the activities of youth centers, civic engagement, and collaborations between local, state, and international organizations. Diana, INEDNET's CEO, was honored to be among the experts invited to facilitate thematic workshops.
We also had an opportunity to present the activities of INEDNET as well as its local and international initiatives implemented for youth.
The program also featured panel discussions and presentations, focusing on research that sheds light on the current challenges and opportunities facing the youth, the state mechanisms for support, competency development, awareness-raising, and measuring the impact of these efforts.
Սեպտեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կայացավ երիտասարդական ամենամյա ֆորումը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
2023 թվականին երիտասարդական ֆորումը նվիրված էր «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը։ Այն նպատակ ուներ երիտասարդության հարցերով պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՈԱԿ-ների, միջազգային կազմակերպությունների և ՔՀԿ ներկայացուցիչների հետ տարբեր թեմատիկ աշխատարաններում քննարկելու և մասնակիցների կարծիքը լսելու երիտասարդության բնագավառում առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ։
Ֆորումի բացմանը մասնակցեցին ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն ու ոլորտային այլ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, ընդգծել է՝ պետությունն այսօր աշխատում է հանրապետության բոլոր երիտասարդների համար համաչափ հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: «Մենք ամեն ինչ անում ենք, որ երիտասարդների ձայնն ավելի լսելի լինի որոշումների կայացման գործընթացում: Աշխատում ենք այն ուղղությամբ, որ Հայաստանի բոլոր մարզերում ապրող երիտասարդներն ունենան այն նույն հնարավորությունները, ինչ իրենց հասակակիցները՝ մայրաքաղաքում: Ընդլայնվում է նաև միջազգային համագործակցությունը, մեծանում են հնարավորությունները երիտասարդների համար: Շատ են երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրերը, արտերկում վերապատրաստման հնարավորությունները և այլն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Խոսելով երիտասարդական քաղաքականության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է երիտասարդների մասնակցության խթանումը, կարողությունների զարգացումը, երիտասարդների համար ծառայությունների ընդլայնումը. «Այս ամենի համատեքստում կարևորում ենք նաև ոչ ֆորմալ կրթության շրջանակում երիտասարդների մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության, ձեռներեցության զարգացումը, ակտիվ քաղաքացիական կեցվածք ունենալը»:
Ֆորումին շուրջ 80 երիտասարդներ են մասնակցել շահագրգիռ պետական գերատեսչություններից, ՀՀ մարզպետարաններից և համայնքապետարաններից, միջազգային կազմակերպություններից, երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցներից:
Ֆորումի մասնակիցները իրազեկվել են ծրագրերի և երիտասարդական քաղաքականության մասին, այնուհետ ծավալվել են քննարկումներ: Երկու օրերի ընթացքում երիտասարդները մասնակցել են օրենքի մշակմանն ընդառաջ թեմատիկ աշխատարանների, որոնց շրջանակում ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանը ներկայացրել է երիտասարդության մասին օրենքի կարիքը, կարգավորման դաշտը, անելիքները, մշակման աշխատանքները: Թեմատիկ աշխատարան է անցկացվել նաև երիտասարդական ոլորտում առկա հիմնահարցերի քարտեզագրման և լուծումների վերաբերյալ:
ԻՆԵԴՆԵԹ կազմակերպության համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Դիանա Եղիազարյանը ֆորումի մոդերատորներից էր և համակարգեց միջոլորտային համագործակցության աշխատարանը։
Վերջում ամփոփվել են արդյունքները, որոնք, ըստ մասնակից երիտասարդների, պետք է ներառվեն «Երիտասարդության մասին» օրենքի նախագծում:
留言