🎉Մասնակիցների կանչ ✍️Call for BUDGETIFY project
- INEDNET correspondent

- Jan 15
- 8 min read
Updated: Jan 20
🗓️ ԱՄՍԱԹԻՎ՝ 31 մարտ – 08 ապրիլ 2026
📍 ՎԱՅՐ՝ Ծաղկաձոր, Հայաստան
🧠 ՏԵՍԱԿ՝ Վերապատրաստման դասընթաց
🎯 ԹԵՄԱ՝ Երիտասարդների մասնակցություն, մասնակցային բյուջետավորում, տեղական ժողովրդավարություն
👥 ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄ՝ 16–30 տարեկան
⏳ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 26 հունվար 2026, ժամը 23:59
🇦🇲 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող և համայնքներում գրանցում ունեցող անձանց համար
🔎 Մանրամասների և դիմելու համար >>Ընտրությունը կկատարվի հերթականության սկզբունքով (rolling basis), ուստի խորհուրդ ենք տալիս չսպասել վերջնաժամկետին և դիմել հնարավորինս շուտ։
Ծրագրի լեզուն անգլերենն է, մենթորությունը և տեղական գործողությունները իրականացվելու են հայերենով։
Ավելին ընդհանուր ծրագրի մասին՝ BUDGETIFY | INEDNET
————————————
🗓️ DATE: 31 March - 08 April 2026
📍 PLACE: Tsaghkadzor, Armenia
🧠TYPE: Training Course
🎯 TOPIC: Youth Participation, Participatory Budgeting, Local Democracy
👥 AGE ELIGIBILITY: 16 - 30 years old
⏳ DEADLINE for APPLICATION: 26 January 2026, 23:59
🇦🇲 ELIGIBLE for participants living and having residency in Armenia
🔎 Learn more and apply >> The selection will be done on a rolling basis. Don't wait until the last minute to apply.
The working language is English. However the mentorship and local actions will be implemented in Armenian.
More about the entire project: BUDGETIFY | INEDNET

🎯ՆՊԱՏԱԿ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
Մասնակցային բյուջետավորումը (ՄԲ) հանրային քննարկման և որոշումների կայացման գործընթաց է, որը օգնում է մարդկանց որոշել, ինչպես օգտագործել համայնքային կամ պետական բյուջեի մի մասը: Այն մասնակցային ժողովրդավարության մի գործիք է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս համագործակցել տեղական կամ պետական կառավարման մարմինների հետ, մասնակցել հանրային ռեսուրսների բաշխման և բյուջետային գործընթացներում կայացվող որոշումներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն իրենց կյանքի որակի վրա: Այն հատկապես հզորացնում է երիտասարդներին՝ տալով նրանց ձայն բյուջետային որոշումների կայացման գործընթացում, խթանելով քաղաքացիական ներգրավվածությունը և սովորեցնելով ֆինանսական պատասխանատվություն ու ժողովրդավարական մասնակցություն։
Երիտասարդները հաճախ բախվում են քաղաքացիական մասնակցության խոչընդոտների և քիչ են տեղեկացված մասնակցային բյուջետավորման՝ որպես ուղղակի ժողովրդավարական մասնակցության գործիքի մասին։ Շատ երիտասարդներ ունեն սահմանափակ հնարավորություններ ազդելու տեղական որոշումների վրա և չունեն անհրաժեշտ հմտություններ՝ արդյունավետորեն ներգրավվելու քաղաքական գործիչների հետ, գնահատելու համայնքի կարիքները, մշակելու նախագծային առաջարկներ և պաշտպանելու իրենց գաղափարները։ Միևնույն ժամանակ, տեղական իշխանությունները և որոշում կայացնողները հաճախ դժվարանում են երիտասարդներին ներգրավել բովանդակային ու իմաստալից ձևով, ինչի արդյունքում ընդունվող քաղաքականությունները և բյուջետային բաշխումները միշտ չէ, որ լիարժեք արտացոլում են երիտասարդների կարիքներն ու տեսանկյունները։

Մեր ծրագրի նպատակն է հզորացնել երիտասարդներին գիտելիքներով, հմտություններով և հնարավորություններով՝ ներգրավվելու մասնակցային բյուջետավորման և տեղական ժողովրդավարական կառավարման գործընթացներում։
Ծրագրի 3 փուլերի հատուկ նպատակներն են՝
🔹1. Youth Budget Lab: Առաջնորդների հզորացում մասնակցային ժողովրդավարության համար
Սա կարողությունների զարգացման ուսումնական դասընթաց է երիտասարդ առաջնորդների համար, որի նպատակն է պատրաստել նրանց՝ իրականացնելով ուսուցում մասնակցային բյուջետավորման թեմայով, որտեղ կխոսենք մի շարք թեմաների մասին՝
Կարիքների գնահատման մեթոդաբանություններ,
Քաղաքական որոշում կայացնողների հետ երկխոսության և ներգրավման շահերի պաշտպանություն/ջատագովություն,
Իրազեկման արշավների կազմակերպում,
Նախագծային գաղափարների հավաքագրում և առաջարկների մշակում,
Ֆինանսավորվող նախագծերի իրականացում, մշտադիտարկում և գնահատում,
Քվեարկության մոբիլիզացման և տեղական համայնքների ներգրավման ռազմավարություններ,
Տեղական խորհրդակցությունների անցկացում քաղաքական գործիչների և շահագրգիռ կողմերի հետ։
🔹 2. Youth-Led Actions: Գաղափարների վերածումը համայնքային նախագծերի
Սա տեղական մասնակցային բյուջետավորման նախաձեռնությունների իրականացման փուլ է, որի ընթացքում մենք կաջակցենք տարբեր երկրներում տեղական երիտասարդներին՝ իրականացնել առնվազն իրենց նախագծերը՝ օգտագործելով արդեն գոյություն ունեցող մասնակցային բյուջետավորման միջոցները իրենց համայնքներում։
Տեղական գործընթացը կանցնի հետևյալ փուլերով՝
Գաղափարների հավաքագրում – երիտասարդները առաջարկում են համայնքային նախագծեր,
Առաջարկների մշակում – մասնակիցները կատարելագործում են գաղափարները մենթորների, տեղական իշխանությունների և կրթական մասնագետների աջակցությամբ,
Քվեարկություն – երիտասարդները մասնակցում են ժողովրդավարական քվեարկության՝ որոշելու, թե որ նախագծերն են ֆինանսավորվելու,
Իրականացում – հաղթող նախագծերը ֆինանսավորվում և իրականացվում են տեղական կառույցների կամ կազմակերպությունների կողմից,
Մշտադիտարկում և հետադարձ կապ – մասնակիցները հետևում են նախագծերի ընթացքին և տալիս առաջարկներ ապագա նախաձեռնությունների բարելավման համար։
🔹 3. Միջազգային գագաթնաժողով «Երիտասարդություն և բյուջետավորում. ձևավորում ենք մեր համայնքները»
Սա մասնակցային բյուջետավորման վերաբերյալ իրազեկման և տարածման միջազգային միջոցառում է, որի նպատակներն են՝
Կազմակերպել հանրային իրազեկման միջոցառումներ երիտասարդների, համայնքի անդամների և որոշում կայացնողների համար՝ ներկայացնելով մասնակցային բյուջետավորման առավելությունները։
Օգտագործել թվային գործիքներ, սոցիալական մեդիա արշավներ և ինտերակտիվ միջոցառումներ՝ ավելի լայն լսարան հասնելու և տեղական կառավարման մեջ ակտիվ մասնակցություն խրախուսելու համար։
Կիսվել ծրագրի ընթացքում ձեռք բերված լավագույն փորձով և հաջողված դեպքերով՝ խթանելով երիտասարդների կողմից նախաձեռնվող նոր մասնակցային բյուջետավորման գործընթացներ։

📌 Ծրագրի առաջին փուլը՝ «Youth Budget Lab: Առաջնորդների հզորացում մասնակցային ժողովրդավարության համար» 7-օրյա կարողությունների զարգացման դասընթաց է, որը կզինավորի երիտասարդ առաջնորդներին և որոշում կայացնողներին գիտելիքներով, հմտություններով և գործիքներով՝ մասնակցելու մասնակցային բյուջետավորման գործընթացներին և առաջնորդելու տեղական նախաձեռնություններ իրենց համայնքներում։
Ինտերակտիվ աշխատարանների, փորձագետների կողմից վարած դասընթացների և գործնական սիմուլյացիաների միջոցով մասնակիցները կսովորեն՝
գնահատել համայնքի կարիքները,
մշակել նախագծային առաջարկներ,
պաշտպանել ֆինանսավորման պահանջները,
ներգրավվել տեղական իշխանությունների հետ աշխատանքում։
Դասընթացը ներառելու է նաև ցանցային հանդիպումներ քաղաքական գործիչների և ոլորտի մասնագետների հետ, որոնք ունեն փորձ մասնակցային բյուջետավորման ոլորտում։ Դասընթացի արդյունքում երիտասարդ առաջնորդները ձեռք կբերեն հմտություններ՝
ուսուցանելու այլ երիտասարդների,
անցկացնելու համայնքային խորհրդակցություններ,
մշակելու նախագծային առաջարկներ,
շահերի պշտպանություն իրականացնելու երիտասարդների կողմից նախաձեռնվող ծրագրեր։
Այս դասընթացի ընթացքում մշակված գործողությունների պլանները կդառնան տեղական մասնակցային բյուջետավորման նախաձեռնությունների հիմքը՝ ապահովելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական որոշումների կայացման մեջ և նպաստելով իրական փոփոխությունների։
Ծրագրի այս փուլը տեղի կունենա Ծաղկաձորում՝ Հայաստանի լեռնադահուկային կենտրոնում։
📅 Ժամանման օր – 31 մարտ, 2026
📆 Աշխատանքային օրեր – 1-7 ապրիլ
✈️ Մեկնման օր – 8 ապրիլ, 2026
🔍 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊՐՈՖԻԼ
👥 Երիտասարդներ քաղաքացիական ներգրավվածության և առաջնորդության փորձով
Տարիք՝ 16–30
Փնտրում ենք մոտիվացված երիտասարդներ, որոնք ունեն որոշակի փորձ, առաջնորդական հմտություններ կամ ներգրավվածություն քաղաքացիական կյանքում, համայնքային նախաձեռնություններում, երիտասարդական աշխատանքում կամ տեղական ակտիվիզմում, այդ թվում՝
Երիտասարդական ՀԿ-ների անդամներ,
Ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ,
Համայնքային կազմակերպիչներ և առաջնորդներ,
Սոցիալական, բնապահպանական կամ տեղական զարգացման ոլորտում գործող երիտասարդ ակտիվիստներ,
Մասնակիցներ, ովքեր ունեն փորձ շահերի պաշտպանության, համայնքային խորհրդակցությունների կամ երիտասարդների մասնակցության կառույցներում։
Մասնակիցները պետք է պատրաստ լինեն ծրագրից հետո իրենց համայնքում դիմելու մասնակցային բյուջետավորման նախագծի իրականացման համար։
🏛 Տեղական որոշում կայացնողներ (առանց տարիքային սահմանափակման, 18+)
Յուրաքանչյուր երկրից՝ 2 մասնակից
Պրոֆիլ՝ համայնքային զարգացման, բյուջետային բաշխման և տեղական քաղաքականության հետ առնչվող ներկայացուցիչներ, այդ թվում՝
Ավագանու անդամներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ,
Համայնքային բաժինների ղեկավարներ կամ աշխատակիցներ (օր․ կրթություն, երիտասարդություն, սոցիալական հարցեր),
Ռազմավարական պլանավորմամբ զբաղվող համայնքային առաջնորդներ,
Մասնակցային բյուջետավորման հանձնաժողովների ներկայացուցիչներ։
🏠 ԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱԽՍԵՐ
Կազմակերպիչները ապահովում են սնունդը և կացությունը և հոգում են ԲՈԼՈՐ ծախսերը։ Սա Erasmus+ և EYF-ի կողմից համաֆինանսավորվող ծրագիր է և լիովին անվճար է հայ մասնակիցների համար։
Ծրագրի շրջանակում դուք նաև կստանաք անհրաժեշտ մենթորություն՝ ձեր տեղական գաղափարները կյանքի կոչելու և հետագայում մասնակցային բյուջետավորման նախագծի դիմելու համար։
⏰ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Դիմումների վերջնաժամկետն է՝📅 26 հունվարի, 2026թ., ժամը 23:59 (Հայաստանի ժամանակով)։ Շտապեք դիմել, եթե իրոք հետաքրքրված եք ձեր համայնքում դրական փոփոխություն բերելով, պատրաստ եք երկարաժամկետ՝ մինչև մեկ տարի ներդրման և համատեղ աշխատանքի։ Ընտրությունը կատարվելու է շարունակական (rolling basis) ձևաչափով, այսինքն՝ դիմումները գնահատվում են անմիջապես ստանալուց հետո👉 Առաջին դիմողները ունեն առավելություն։⛔Մի՛ սպասեք վերջին պահին դիմելուն։
✍️ Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել այստեղ՝
⁉️ Հարցերի դեպքում այցելեք💬 Հաճախ տրվող հարցեր | Frequently Asked Questions ❓ (inednet.com) կամ գրեք մեզ՝ 📧 inednet@gmail.com
🦸 Կապ հաստատեք մեզ հետ
Չգիտե՞ք ով ենք մենք։ Բացահայտեք այս հղմամբ, իսկ եթե հավանեք՝ բաժանորդագրվեք մեզ՝
🟣 Instagram: www.instagram.com/inednetngo
🔵 Facebook: www.facebook.com/InEDNet
🟡 LinkedIn: linkedin.com/company/89609074/
🔴 YouTube: www.youtube.com/@INEDNET
🗞️ Բաժանորդագրվեք մեր կայքի “Get our updates” բաժնին՝ նմանատիպ հնարավորություններից առաջինը տեղեկանալու համար։
——————————————————————————
🎯 AIM AND OBJECTIVES
Participatory Budgeting (PB) is a democratic process that actively involves
citizens in decision-making about how public funds are allocated in their
communities, schools, or cities. It empowers specifically youth by giving them a
say in budgeting decisions, fostering civic engagement, and teaching financial
responsibility and democratic participation. Young people often face barriers to civic
engagement and lack awareness of participatory budgeting (PB) as a tool for
democratic direct participation. Many youth have limited opportunities to
influence local decision-making processes and lack the necessary skills to effectively engage with policymakers, assess community needs, develop project proposals, and advocate for their ideas. Moreover, local governments and decision-makers frequently struggle to involve young people in meaningful ways, resulting in policies and budget allocations that do not fully reflect the perspectives and needs of young people.
The project aims to empower young people with the knowledge, skills, and
opportunities to engage in participatory budgeting and local governance. The specific objectives for the 3 phases are:
Youth Budget Lab: Empowering Leaders for Participatory Democracy
This is a capacity-building training course for Youth Leaders to implement a training
course for youth leaders on participatory budgeting, including:
Needs assessment methodologies
Dialogue and engagement strategies with decision-makers
Organising awareness-raising campaigns
Project idea collection and proposal development
Implementation, monitoring, and evaluation of funded projects
Strategies to mobilise votes and engage local communities
Conducting local consultations with politicians and stakeholders
Youth-Led Action: Transforming Ideas into Community Projects
This is a period of implementation of Local Participatory Budgeting Initiatives, where we
will support local youth in three countries (Germany, Slovakia, and Armenia) to
implement at least six projects using participatory budgeting funds of their already
existing local communities. The local process will follow these key steps:
Idea Collection – Young people propose community projects.
Proposal Development – Participants refine their ideas with guidance from mentors, local officials, and educators.
Voting – Youth engage in a democratic voting process to determine which projects receive funding.
Implementation – Winning projects are funded and executed by local authorities or organisations.
Monitoring & Feedback – Participants track project progress and provide
Feedback to improve future participatory budgeting initiatives.
Summit “Youth & Budgeting: Shaping Our Communities
This is a dissemination and awareness-raising event on participatory budgeting,
which aims to:
Organise public awareness events to educate young people, community members, and decision-makers about participatory budgeting and its benefits.
Utilise digital tools, social media campaigns, and interactive events to reach a wider audience and encourage active participation in local governance.
Share best practices and successful case studies from the project to inspire further youth-led participatory budgeting initiatives.
The first activity of the BUDGETIFY project is
“Youth Budget Lab: Empowering Leaders for Participatory Democracy”
This 7-day capacity-building training course will equip youth leaders and decision-makers with the knowledge, skills, and tools to engage in participatory budgeting processes and lead local initiatives in their communities. Through a mix of interactive workshops, expert-led sessions, and practical simulations, participants will learn how to assess community needs, develop project proposals, advocate for funding, and engage with local decision-
makers. The training will also include networking sessions with policymakers and practitioners experienced in participatory budgeting. This will build the capacity of
youth leaders to effectively participate in participatory budgeting processes.
Participants will gain the skills needed to train other young people, conduct
community consultations, develop project proposals, and advocate for youth-led
initiatives. The action plans developed during this training will lay the foundation
for the local participatory budgeting initiatives, ensuring that young people can
actively engage in democratic decision-making and drive meaningful change in
their communities. Information and Education Development Network - INEDNET (www.inednet.com), the Armenian partner organisation will host this project, which will take place in Tsaghkadzor, which is a ski resort centre in Armenia.
Arrival day - 31 March, 2026
Working days - 1-7 April
Departure day - 8 April, 2026
🔍 PARTICIPANTS' PROFILE
Young People with Experience in Civic Engagement.
Age: 16–30
Be ready to apply for a participatory budeting project in their community after the project
Be a motivated young person who has demonstrated some level of
experience, leadership or involvement in civic engagement, community
initiatives, youth work, or local activism. This includes:
Youth NGO members
Student council representatives
Community organizers
Youth activists working on social, environmental, or local development
Participants with prior experience in advocacy, community consultations, or youth participation structures
Local Decision-Makers (No Age Limit, 18+) - 2 participants per country
Profile: Representatives who hold roles related to community development,
budget allocation, and local policymaking. This may include:
Municipal council members
Local government officials
Heads/workers of community departments (e.g., education, youth, social
affairs)
Community leaders involved in strategic planning
Representatives from participatory budgeting committees
🏠ACCOMMODATION and 💱 COSTS
The organisers will provide the food and accommodation and cover ALL the costs. This Erasmus+ and EYF-funded project is fully free of charge. The organisers will provide you needed mentorship to implement your local ideas and apply for a PB project afterwards.
⚰️ DEADLINE
The deadline for applying is 26 January 2026 at 23:59 Armenian time. Hurry up, as we have limited time related to visa issues and will make the selection on a rolling basis, which means when we get applications, we start evaluating them immediately, so first come, first served. Don't wait until the last minute to apply.
✍️ Interested candidates can apply by filling in this form:
⁉️ For questions, visit this page: 💬 Հաճախ տրվող հարցեր | Frequently Asked Questions ❓ (inednet.com) or contact inednet@gmail.com
🦸Get in touch. Not sure who we are? Check it out here, and if you like us, maybe subscribe to us as well.
🟣 Instagram: www.instagram.com/inednetngo
🔵 Facebook: www.facebook.com/InEDNet
🟡 LinkedIn: linkedin.com/company/89609074/
🔴 YouTube: www.youtube.com/@INEDNET
🗞️ Subscribe to our website's "Get our updates" section for more opportunities like this one.




Comments