top of page

✍️Նոր ծրագրի մասնակցության կանչ. «Մեդիագրագիտության ակումբներ հանուն ներառականության»

Updated: 28 minutes ago

🗓️ Ամսաթիվ. հունիս- նոյեմբեր 2025

📍 Վայր. Առցանց, սեմինար Երևանից դուրս, Հայաստանի համայնքներ

🎯 Թեմա. Մեդիագրագիտություն, ներառականություն, մեդիա

👥 Տարիք. 16-25 տարեկան երիտասարդներ

✍️ Դիմելու վերջնաժամկետ. 16 մայիս 2025, 23:59

🔎 Կարդա՛ ավելին և դիմի'ր հիմա։ Դիմումները կդիտարկվեն անընդհատ, ուստի մի՛ սպասեք վերջին օրվան



ԻՆԵԴՆԵԹ-ի կողմից իրականացվող այս նոր ծրագիրը նպատակ ունի վերապատրաստելու Հայաստանի տարբեր մարզերից ընտրված 20 երիտասարդ առաջնորդների Մեդիագրագիտության (Media and Information Literacy) վերաբերյալ և խտրականության դեմ պայքարի ռազմավարության մշակման հարցում։ Ընտրված առաջնորդները առցանց կրթական դասընթացի մասնակցելուց հետո կստեղծեն և կկառավարեն INEDNET-ի Մեդիագրագիտության ակումբները իրենց համայնքներում՝ խթանելով կայուն կրթական հարթակի ստեղծմանը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու և ներառականություն տարածելու համար։


Ծրագրի նպատակներ՝

  • Երիտասարդների վերապատրաստում․ վերապատրաստել 20 մարզային երիտասարդ առաջնորդների՝ զինելով ժամանակակից հմտություններով՝ ապատեղեկատվությունը բացահայտելու, հասկանալու դրա դերը խտրականության տարածման հարցում և ստեղծելու պատումներ (narratives), որոնք կօգնեն պայքարել խտրականության դեմ։

  • Համայնքային կյանքի ներգրավում․ դասընթացի մասնակցի համայնքում հիմնել  Մեդիագրագիտության ակումբ՝ ներգրավելով տեղացի այլ երիտասարդներին, իրականացնել շաբաթական քննարկումներ ապատեղեկատվության արդի միտումների, մեդիայի մշտադիտարկման և համապատասխան արձագանքների մշակման գործընթացում։

  • Պատումների ստեղծում․ աջակցել համայնքներում ներառական նոր պատումների ձևավորմանը, որոնք նպաստում  են փաստերի ստուգման մշակույթի ձևավորմանը և մեդիագրագիտության տարածմանը, ներառական համայնքի կոնցեպտի ընկալմանը։



Մարզային Մեդիագրագիտության ակումբների անդամները տեղական մեդիա մոնիթորինգ կիրականացնեն յուրաքանչյուր շաբաթ, կբացահայտեն խտրականություն քարոզող ապատեղեկատվությունը և համատեղ ուժերով ու INEDNET-ի մենթորությամբ կձևակերպեն նոր պատումներ, որոնք խթանում են համայնքային կյանքում ներառականությունն ու բազմազանությունը։ 

Առցանց դասընթացի հաջող մասնակցության և ավարտից հետո INEDNET-ը կկազմակերպի մասնակիցների արտագնա օֆֆլայն հանդիպում՝ հոգալով բոլոր ծախսերը։ Այս միջոցառման ժամանակ կտրամադրվեն դասընթացի մասնակցության հավաստագրերը և  գործնական աշխատարանի ձևաչափով կներկայացվեն Մեդիագրագիտության ակումբ հիմնադրելու հմտություններ։

ԻՆԵԴՆԵԹ-ը նաև կտրամադրի շարունակական մենթորություն, որոշակի ֆինանսական աջակցություն Մեդիագրագիտության ակումբների ստեղծման և շարունակական հանդիպումների կազմակերպման համար, կրթական նյութեր՝ ակումբների գործունեությունը վերածելով որակյալ շարունակական կրթական միջավայրի։

Այս նախաձեռնությունը նախատեսում է ոչ միայն զարգացնել մարզային երիտասարդների կարողությունները, այլև խթանել դիմացկուն և ներառական համայնքների ձևավորմանը՝ նպաստելով  քննադատական մտածողության առաջխաղացմանը, ներառականության համար ավելի լայն հասարակական փոփոխության իրականացմանը։



Ի՞նչ կստանան մասնակիցները.

  • Կսովորեն զերծ մնալ  ապատեղեկատվությունից և ակտիվ կմիջամտեն սեփական համայնքի սոցիալական խնդիրներին:

  • Հետևողական աջակցություն INEDNET-ի կողմից. մեր թիմը կտրամադրի ֆինանսական աջակցություն և կրթական, ուսուցողական նյութեր, որպեսզի ապահովի մարզային ակումբների շարունակական գործունեությունը:

  • Առաջնորդական հմտությունների զարգացում։

  • Առավելություն ԻՆԵԴՆԵԹ-ի հետագա միջազգային ծրագրերին մասնակցելու համար։

  • Լավ դրսևորվելու դեպքում առաջարկ ԻՆԵԴՆԵԹ-ի Մեդիա Լաբ-ին միանալու և հետագայում միջազգային հարթակներում ներկայացուցչություն իրականացնելու համար

  • Փոխհատուցում հանդիպումների ընթացքում արված ծախսերի համար, ինչպես օրինակ՝ տարածքի վարձակալություն, տրանսպորտային միջոցներ, սուրճի ընդմիջման ծախսեր։



Կարող են դիմել այն երիտասարդները, ովքեր՝

  • 16-25 տարեկան են,

  • իրենց համայնքի հետ ակտիվ կապ ունեն,

  • արդեն իսկ ցուցաբերած որոշակի առաջնորդական նկրտումներ ունեն,

  • հետաքրքրված են լուծելու իրենց համայնքի այս կամ այն խնդիրը,

  • ունեն ակտիվ մասնակցելու և առաջնորդելու պատրաստակամություն,

  • պատրաստ են ներգրավվելու 2 ամսվա առցանց դասընթացի ամբողջ ընթացքին և ակտիվորեն մասնակցելու ԲՈԼՈՐ հանդիպումներին՝ առանց բացակայության,

  • պաստրաստ են հիմնադրելու և առաջնորդելու մարզային Մեդիագրագիտության ակումբ և ակտիվ պահելու դրանք ինչպես ծրագրի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո,

  • խարիզմատիկ են և ունեն իրենց շուրջը մարդկանց համախմբելու կարողություն։


Ծրագիրը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային երիտասարդական դրամաշնորհային «Հզորացնելով մեդիագրագիտության արձագանքն ընդդեմ խտրականության» նախագծի կողմից։ Ծրագիրը իրականացվում է Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց ՀԿ-ի կողմից։


Դիմումները՝ https://forms.gle/sufyGvZMdkxYzYhw9 ։

Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 16, 23։59 Երևանի ժամանակով։


Comments


bottom of page