🚀ԻՆԵԴՆԵԹ-ը 2025 թվականին․ մեր արդյունքները թվերով
- INEDNET correspondent

- Dec 25, 2025
- 4 min read
2025 թվականը Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց (INEDNET) ՀԿ-ի համար նշանավորվեց կայուն աճով, միջազգային նորանոր համագործակցություններով և երիտասարդների իրական ներգրավվածությամբ։ Տարվա ընթացքում մենք շարունակեցինք հզորացնել երիտասարդներին՝ զարգացնելով նրանց կարողությունները ժողովրդավարական մասնակցության, մեդիա գրագիտության և համայնքային կյանքի ոլորտներում։

Ստորև ներկայացնում ենք մեր՝ 2025 թվականի հիմնական արդյունքները՝ թվերով։
🌍 Միջազգային համագործակցություն և Mobility
INEDNET-ը շարունակեց իր ակտիվ դերակատարությունը միջազգային երիտասարդական ծրագրերում։ Ունեցել ենք՝
36 միջազգային նախագիծ՝ որպես ուղարկող կազմակերպություն,
21 երկիր, որտեղ տեղի են ունեցել ծրագրեր,
72 մասնակցության տեղ՝ տրամադրված հայաստանաբնակ երիտասարդներին։
Այս հնարավորությունները երիտասարդներին թույլ տվեցին ձեռք բերել միջազգային փորձ, զարգացնել հմտություններ և նոր գաղափարներով վերադառնալ իրենց համայնքներ։
🎓 Երիտասարդների մասնակցություն և համայնքային ազդեցություն
2025 թվականին մեր գործունեության շրջանակում ներգրավվել է․
Շուրջ 300 երիտասարդ, որոնք ուղղակիորեն մասնակցել են՝
Տեղական և միջազգային ծրագրերի,
Մեդիա և տեղեկատվական գրագիտության (MIL) ակումբների հանդիպումներին,
Տեղական և համայնքային միջոցառումների մեջ։
45 նոր անդամ միացել է INEDNET-ի գործող և ակտիվ Շրջանավարտների (Alumni Network) ցանցին՝ ապահովելով շարունակական ներգրավվածություն և փոխաջակցություն։ Այս պահին Շրջանավարտների ցանցում կան 120 ակտիվ անդամներ։
📰 Մեդիա և տեղեկատվական գրագիտություն
INEDNET-ի կողմից իրականացված UNESCO-ի աջակցությամբ «MIL Ակումբներ հանուն ներառականության» ծրագիրը ունեցավ նշանակալի արդյունքներ․
Ստեղծվել են 8 MIL ակումբ՝ Հայաստանի 6 մարզերում,
Կայացել է ընդհանուր 55 հանդիպում՝ 130 անմիջական շահառուներով,
Տեղի է ունեցել երիտասարդների կողմից մշակված մեդիա արշավ, ընդհանուր ունենալով՝
36,756 դիտում,
775 փոխազդեցություն։
Այս ակումբները նպաստեցին երիտասարդների քննադատական մտածողության զարգացմանը և ներառական մեդիա մշակույթի ձևավորմանը Հայաստանում։ Ավելին կարդացեք այստեղ՝ MIL Clubs | INEDNET։
🌱 Կամավորություն և Եվրոպական համերաշխության կորպուս (ESC)
INEDNET-ը շարունակել է աջակցել երիտասարդների կամավորությանը և համերաշխությանը ԵՄ-ում։
4 ESC կամավոր՝
2 երկարաժամկետ,
2 կարճաժամկետ։
Կամավորները զարգացրել են իրենց մասնագիտական, միջմշակութային և քաղաքացիական հմտությունները։
🔬 Թեմատիկ լաբորատորիաներ՝ նախաձեռնողականության զարգացման հարթակներ
Մեր Թեմատիկ լաբորատորիաները (Մեդիա, Մասնակցություն, Շրջակա միջավայր, Առողջություն) շարունակում են լինել ակտիվ և ստեղծարար միջավայրեր։
4 լաբորատորիա,
28 ակտիվ երիտասարդ անդամ,
25 հանդիպումներ,
2 միջոցառումներ։
Երիտասարդները կամավոր հիմունքներով մշակում և իրականացնում են սեփական նախաձեռնությունները։ 2026-ից սկսած կկիրառվի նոր՝ խաղարկայնացված (gamified) և ժամանակակից աշխատաշուկային անհրաժեշտ կոմպետենցիաների զարգացման համար ստեղծված կամավորության համակարգը։
🤝 Միասին աճում ենք
Այսօր INEDNET-ի երիտասարդ մասնագետների և երտիսարդական աշխատողների ցանցը ունի 120 անդամ։ Շարունակում ենք ընդլայնել արժեքահեն, բազմազան և ակտիվ երիտասարդական համայնքը։ Մեզ համար ամենակարևոր ռեսուրսը ՄԱՐԴԻԿ են։
🚀Նայելով առաջ
Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն․ դրանք մեր համեստ արդյունքն են, ինչպես նաև պատմություններ են երիտասարդների զորեղացման, համագործակցության և ազդեցության մասին, որը թափանցիկորեն ուզում ենք ներկայացնել։
INEDNET-ը շարունակում է իր հանձնառությունը՝ զարգացնել երիտասարդների կարողությունները, խթանել մասնակցային ժողովրդավարությունը և կառուցել ներառական համայնքներ՝ տեղական և միջազգային մակարդակներում։
Միասին մենք շարունակում ենք աճել՝ և՛ որպես ցանց, և՛ որպես ազդեցություն։

🚀2025 was a year of steady growth, new international partnerships, and meaningful youth engagement for the Information and Education Development Network (INEDNET) NGO. Throughout the year, we continued to empower young people by strengthening their capacities in the fields of democratic participation, media literacy, and community life.
Below we present our key results for 2025 — in numbers.
🌍 International Cooperation and Mobility
INEDNET continued to play an active role in international youth programmes. During the year, we achieved:
36 international projects implemented as a sending organization,
Activities carried out in 21 countries,
72 participation spots are provided for young people living in Armenia.
These opportunities enabled young people to gain international experience, develop new skills, and return to their communities with fresh ideas and motivation.
🎓 Youth Participation and Community Impact
In 2025, our activities engaged:
Around 300 young people, who directly participated in:
Local and international projects
Meetings of Media and Information Literacy (MIL) Clubs
Local and community-based events
45 new members joined INEDNET’s active and functioning Alumni Network, ensuring continuous engagement and peer support. Currently, the Alumni Network includes 120 active members, which we are super proud of.
📰 Media and Information Literacy
The project “MIL Clubs for Inclusion”, implemented by INEDNET with the support of UNESCO, achieved significant results:
8 MIL Clubs established across 6 regions of Armenia
55 meetings held with 130 direct beneficiaries
A youth-led media campaign with a total reach of:
36,756 views,
775 interactions.
These clubs contributed to the development of young people’s critical thinking skills and promoted an inclusive media culture in Armenia. Read more here: MIL Clubs | INEDNET.
🌱 Volunteering and the European Solidarity Corps (ESC)
INEDNET continued to support youth volunteering and solidarity within the EU:
4 ESC volunteers, including:
2 long-term
2 short-term
Through these experiences, volunteers strengthened their professional, intercultural, and civic competencies.
🔬 Thematic Laboratories – Platforms for Youth Initiative Development
Our Thematic Laboratories (Media, Participation, Environment, and Health) remain active and creative spaces for youth engagement:
4 laboratories,
28 active young members,
25 meetings in total,
2 public events.
Young people design and implement their own initiatives voluntarily. Starting from 2026, a new gamified volunteering system will be introduced, aimed at developing competencies aligned with the needs of the modern labour market.
🤝 Growing Together
Today, INEDNET’s network of young professionals and youth workers includes 120 members. We continue to expand a value-based, diverse, and active youth community. For us, the most important resource is PEOPLE.
🚀 Looking Ahead
These numbers are not just statistics; they reflect our tangible achievements and the stories of youth empowerment, cooperation, and impact that we strive to present transparently.
INEDNET remains committed to developing young people’s capacities, promoting participatory democracy, and building inclusive communities at both local and international levels.
Together, we continue to grow — as a network and as an impact.





Comments