top of page

🚀Mentorship for Budget Analyses and Dialogue with Decision-Makers in the YOUTH UP! Project

The “Youth UP! Uplifting Participation in Budgeting” project’s second stage - Mentorship for Budget Proposal Publications and Dialogue with Local Authorities - occurs in March-May 2024.

Before the first online meeting of this phase, participants were sent educational materials such as the Law "On Local Self-Government Bodies of the Republic of Armenia" and "Community Budget Concept". The first online meeting was led by project mentor Syuzanna Avetisyan. She explained what is a community budget, its formulation processes, the steps it goes through, how to analyze it, and what participants should focus on in their research articles. To better understand the situation, participants looked at the budget of the Ashtarak community as an example.


Following the initial session, participants continued their work using specific questionnaires specially designed by INEDNET to start the budget analysis. These questionnaires cover different areas like budget accessibility, availability of youth programs and their funding, budget performance, public hearings, and whether city council meetings are conducted openly and in compliance with the law. The questionnaire consisted of questions that varied in both quantitative and qualitative aspects. 


At the next meeting participants presented their analyzed budgets of various communities, including Yeghegnadzor, Hrazdan, Vanadzor, Abovyan, Ashtarak, Ani, Gavar, Gyumri, and Yerevan. At the meeting, participants shared their work, talked about the problems they faced, and addressed various queries through interactive question-and-answer sessions. It is worth mentioning that throughout the program, participants were also afforded the opportunity to pose daily questions to the mentor and receive prompt responses to their inquiries.


Aida Vardanyan, one of the participants, expressed in her speech:

This program has opened up a new field for me, which initially seemed out of reach. It's allowed me to become actively engaged in community affairs. Now, I feel empowered to contribute to decision-making in my community. My drive stems from the desire to acquire new knowledge and actively participate in community initiatives. Engaging in analytical work has now become a significant aspect of my daily life over the past month.


At this program stage within Youth UP! it is also crucial to fostering open and unrestricted dialogue and collaboration among young individuals with their community councils, staff and other decision-makers for the participatory budgeting process.


The fact that I can directly ask decision-makers questions is a huge motivation for me. I hesitated to raise my concerns in the past because I wasn't aware of my rights. But now, with this knowledge, I feel empowered. Today, I'm planning to apply to the municipality, knowing that as a young citizen, I have the right to receive answers to my questions, expressed Mane Nazaryan, one of the participants.


The next final stage of the project is the presentation of our experiences and results in the form of video podcasts. The project is carried out by the INEDNET NGO, with the support of the European Youth Foundation of the Council of Europe.

_________________________________


ԻՆԵԴՆԵԹ-ի հեղինակայն Youth UP! Երիտասարդների բյուջետային մասնակցության խթանումը համայնքներում ծրագրի երկրորդ՝ մենթորությունը և երկխոսությունը որոշում կայացնողների հետ փուլը տեղի է ունենում 2024-ի մարտ-մայիս ամիսներին։


Մինչ առցանց հանդիպումը մասնակիցներին ուղարկվել էին ուսումնասիրման նյութեր, ինչպիսիք են՝ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքը և Համայնքային բյուջե հասկացությունը։ Առաջին առցանց հանդիպումը տեղի է ունեցել ծրագրի մենթոր Սյուզաննա Ավետիսյանի հետ, ով առարկայական պրակտիկ կերպով բացատրել է, թե ինչ է համայնքի բյուջեն, ինչպես է այն կազմվում, ինչ շրջափուլերով է անցնում, ինչպե՞ս պետք է իրականացնելանել համայնքային բյուջեի վերլուծություն և ի՞նչ կետեր են կարևոր, որպեսզի մասնակիցները ընդգրկեն իրենց հետազոտական հոդվածներում։ Գիտելիքները ամրապնդելու նպատակով  մասնակիցները հստակ օրինակով փորձեցին ուսումնասիրելԱշտարակ համայնքի բյուջեի կառուցվածքը։

Այնուհետև մասնակիցները իրենց աշխատանքը շարունակեցին հատուկ նախատեսված վերլուծության հարցաշարերում, որտեղ կան մի շարք բաժիններ բյուջեի հասանելիության և մատչելիության, երիտասարդական ծրագրերի և ֆինանսների առկայության, բյուջեի կատարողականի, հանրային քննարկման անցկացման և ավագանու նիստերի բաց և օրենքի տառին համապատասխան լինելու հետ կապված։ 

Հարցաշարում ներառված հարցերը եղել են թե՛ քանակական, թե՛ որակական բնույթի։Մեկ ամիս անց  կայացավ հերթական մյուս հանդիպումը։ Մասնակիցները վերլուծել էին Եղեգնաձոր, Հրազդան, Վանաձոր, Աբովյան, Աշտարակ, Անի, Գավառ և Գյումրի և Երևան համայնքների բյուջեները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքը, խոսեցին իրենց աշխատանքի դժվարությունների մասին և հարց ու պատասխանի միջոցով պարզաբանեցին մի շարք հարցեր։


Նշենք, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները ունեցել են մենթորին հարցեր ուղղելու և իրենց հարցերին արագ պատասխան ստանալու հնարավորություն։

Մասնակիցներից մեկը՝ Աիդա Վարդանյանը իր խոսքում նշում է․

-Ծրագիրն ինձ հնարավորություն է տվել ծանոթանալու  նոր և անհասանելի թվացող ոլորտի հետ և ներգրավված լինելու համայնքային կենցաղում։ Ես արդեն գիտակցում եմ, որ ունեմ իմ համայնքում որոշում կայացնելու իրավունք։Իմ մոտիվացիան նոր գիտելիքների ձեռքբերումն է և համայնքային գործունեության մեջ ներգրավված լինելը։ Իսկ վերլուծական աշխատանքը այս մեկ ամսվա ընթացքում դարձել էր իմ օրվա կարևոր առօրյայի մի մասը։


Նշենք, որ Youth UP! ծրագրի այս փուլում կարևոր է երիտասարդների բաց ու անկաշկանդ երկխոսությունը և համագործակցությունը համայնքի ավագանու, աշխատակազմի և այլ որոշում կայացնողների հետ մասնակցային բյուջետավարման նպատակով։Մասնակիցները սովորում են բյուջեի վերաբերյալ իրենց հարցերը ուղիղ կերպով ուղղել համայնքապետարանի աշխատակիցներին։


-Ինձ համար մեծ մոտիվացիա է այն փաստը,որ ես կարող եմ իմ հարցերն ուղղել որոշում կայացնողներին։ Միշտ երկմտել եմ և հարցերս չեմ բարձրաձայնել, որովհետև չեմ իմացել իմ իրավունքների մասին, սակայն այսօր պատրաստվում եմ դիմում ներկայացնել համայնքապետարան՝ արդեն վստահ լինելով, որ որպես երիտասարդ քաղաքացի կստանամ իմ հարցերի պատասխանը,- նշում է մասնակիցներից Մանե Նազարյանը։


Ծրագրի հաջորդ՝ վերջին փուլը փորձի և արդյունքների ներկայացումն է վիդեո փոդքասթների տեսքով։ Ծրագիրը իրականացվում է ԻՆԵԴՆԵԹ ՀԿ-ի կողմից Եվրախորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։


bottom of page