Կամավորության միջազգային օրվան (դեկտեմբերի 5) ընդառաջ Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց ՀԿ-ն կազմակերպում է առցանց վեբինար` «Բացահայտի՛ր Եվրոպական համերաշխության կորպուսը ԻՆԵԴՆԵԹ-ի հետ» վերնագրով։ Վեբինարը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ժամը 17:00-ին, որի ընթացքում մասնակիցները կտեղեկանան European Solidarity Corps ծրագրի մասին։
ԻՆԵԴՆԵԹ-ի գործադիր տնօրեն Դիանա Եղիազարյանը կներկայացնի ծրագիրը, որը եվրոպական ցանկացած երկրում 2-12 ամիս ապրելու հնարավորություն է տալիս՝ ստանալով ֆինանսական և կազմակերպչական աջակցություն։
ԻՆԵԴՆԵԹ-ը ունի Եվրոպական համերաշխության կորպուսի որակի հավաստագիր և հանդիսանում է ՀՀ-ից ուղարկող կազմակերպություն:
Վեբինարին մասնակցելու համար գրանցումը պարտադիր է հետևյալ հղումով՝
Միանալով վեբինարին՝ մասնակիցները հնարավորություն ունեն պարզելու, թե ինչպես կարող են մասնակցել այս անմոռանալի փորձառությանը Եվրոպայում։
ԻՆԵԴՆԵԹ-ը սիրով սպասում է բոլոր հետաքրքրված երիտասարդներին:
Վեբինարն իրականացվում է Հայաստանում ԵՀԿ տեղեկատվական արշավի շրջանակում։
Comments